Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դիլիջանում կայացավ ,,Տավուշ աշխարհի հրաշեկ գույները,, խորագիրը կրող ցուցահանդես–փառատոնը

28.11.2017

 Նոյեմբերի 24-ին ,,Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոց,, ՀՈԱԿ-ում կայացավ ,,Տավուշ աշխարհի հրաշեկ գույները,, խորագիրը կրող ցուցահանդես–փառատոնը, որին մասնակցեցին մարզի տարբեր համայնքներից ու բնակավայրերից ժամանած գեղարվեստի և արվեստի դպրոցների երեխաներն իրենց ղեկավարների ուղեկցությամբ: Միջոցառումն իր բնույթով թեպետ տարեվերջյան ստուգատես էր, սակայն այն միաժամանակ նպատակ ուներ մարզում գեղագիտական դաստիրակություն իրականացնող մշակույթի օջախների ներկայացրած ցուցահանդես–փառատոնի միջոցով ցուցադրել և գնահատել Տավշո աշխարհի մշակութային ներուժը: Գեղանկարչության ցուցահանդեսի  մասնակիցները նախապես ներկայացրել էին թեմային համապատասխան մեկական աշխատանք, իսկ փառատոնի օրը հենց տեղում կազմակերպվեց նկարչության մրցույթ, որին մասնակցեցին 20 փոքրիկ նկարիչներ տարիքային երկու խմբով՝ ստեղծագործելով նախատեսված ժամանակի ընթացքում: ժյուրիի որոշմամբ լավագույն ստեղծագործությունների հեղինակները պարգևատրվեցին 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակների:
  Գեղանկարչության մրցույթին հաջորդեց համերգային հարուստ ծրագիր: Իրենց երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով  ելույթ ունեցան ուսումնական հաստատությունների երեխաները: Համերգային ծրագրի ավարտին ամփոփվեցին միջոցառման արդյունքները: Փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Տավուշի մարզպետարանի կողմից մասնակից երեխաներին և կազմակերպություններին հանձնվեցին պատվոգրեր, իսկ տարիքային երկու խմբով փառատոնին մասնակցած փոքրիկ գեղանկարիչները, ովքեր զբաղեցրել էին 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր, ստացան նվերներ Տավուշի մարզպետարանի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50