Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով այսօր Տավուշի մարզում էր

21.11.2017

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով է Տավուշի մարզում էր: Դիլիջանում Նախագահը ներկա է գտնվել «Դիլիջան» գարեջրի գործարանի բացման արարողությանը:
 Հանրապետության Նախագահը Տավուշի մարզպետի, էկոնոմիկայի նախարարի, գործարանի ղեկավարության և հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց գործարանի արտադրամասերում, ծանոթացել «Հ և Տ Հակոբյաններ» ընկերությանը պատկանող «Դիլիջան» գարեջրի գործարանում կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին ու ստեղծված աշխատատեղերին: Նախագահին ներկայացվել է, որ 10 մլն. լիտր արտադրական հզորությամբ գործարանի ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2,5 մլրդ. դրամ: Գործարանը, որի կառուցումը սկսվել է 2013 թվականի ապրիլից և ավարտվել 2017 թվականի սեպտեմբերին, արտադրանք է տալիս ընթացիկ տարվա օգոստոսի 15-ից:
 Պետությունը ևս աջակցություն է ցուցաբերել Տավուշի մարզում այս ներդրումային ծրագրի իրականացմանը. ՀՀ կառավարության որոշմամբ ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ներմուծվող սարքավորումների մի մասի հաշվարկվող ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 3 տարի ժամկետով:
 Պատասխանատուների հավաստմամբ, ներկայումս գործարանն ունի 90 աշխատող՝ 100 հազար դրամ միջին աշխատավարձով, սեզոնային աշխատանքների ժամանակ աշխատակիցների թիվը կհասնի 120-ի: Գործարանի արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ նկատի առնելով, որ գարեջրի որակական և համային հատկանիշները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Նորաբաց գործարանի արտադրանքը ծրագրվում է արտահանել ՌԴ, ԱՄՆ, Վրաստան: Ընկերության զարգացման ծրագրերում նաև կարևոր տեղ է զբաղեցնում ոչ ալկոհոլային գարեջրի արտահանումը Իրանի Իսլամական Հանրապետություն:
 Շրջայցի ընթացքում Նախագահ Սարգսյանին ներկայացվել են նաև «Հ և Տ Հակոբյաններ» ընկերության կազմի մեջ մտնող մյուս ձեռնարկությունների գործունեությունն ու ընկերության զարգացման հետագա ծրագրերը:

www.president.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26