Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԵԱՀԿ ներկայացուցիչները՝ Տավուշի մարզում 27.04.2017
Այսօր ՀՀ Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց դիտորդական առաքելությամբ մարզում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Մարտին Շուստերին /Գերմանիա/ և Գենադի Պետրիկային /Մոլդովա/: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներն ու Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Անդրադառնալով հրադադարի խախտման դեպքերին, Լևոն Սարգսյանը ներկայացրեց նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում արձանագրված...

Հանդիպում մարզպետարանում 26.04.2017
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունել է <<Առաքելություն Արևելք>> դանիական կազմակերպության Հայաստանում իրականացվող ծրագրերի պատասխանատու Սասկիա Դեսմեթին: Տավուշի մարզում այդ ծրագրերը հիմնականում իրականացվում են <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության միջոցով: Հանդիպման ընթացքում քննարկվել է ներառական կրթության բնագավառում մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը: Մարզպետի տեղակալը պատասխանել է <<Միասին ապրել, միասին...

Մարզի խորհրդի նիստում ներկայացվեցին 2016 թվականին կատարած աշխատանքները 26.04.2017
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Տավուշի մարզի խորհրդի նիստը, որը վարեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Օրակարգի առաջին հարցով մարզպետը հանդես եկավ 2016 թվականին կատարած աշխատանքների հաշվետվությամբ, անդրադարձավ ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին: Նշվեց, որ, ղեկավարվելով համապատասխան իրավական ակտերով, մարզպետարանը 2016թ. իրականացրել է աշխատանքային ծրագրով նախատեսված գործառույթները: Ոլորտ առ ոլորտ ներկայացվեցին կատարված աշխատանքները: Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց հետևողական...

Անցկացվեց Տավուշի մարզի շախմատի մեծահասակների մրցաշար 25.04.2017
Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի ու Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ ապրիլի 22-23-ը Նոյեմբերյանի ավագ դպրոցում անցկացվեց Տավուշի մարզի շախմատի մեծահասակների մրցաշար: Մրցաշարին մասնակցում էր մարզի 18 շախմատիստ: Շախմատային պայքարում հաղթող ճանաչվեց և առաջին տեղը գրավեց Գարիկ Մամյանը, երկրորդ տեղում Ալբերտ Ղազարյանն էր, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վարազդատ Ամիրաղյանը: Մրցանակային տեղեր գրաված շախմատիստները պարգևատրվեցին համապատասխան կարգի...

Նշվեց Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցը 24.04.2017
Թեպետ մեկ դարից ավելի ժամանակահատված է մեզ բաժանում 1915 թվականի եղերական ապրիլի 24-ից, սակայն այսօր էլ յուրաքանչյուր հայի սրտում մխում է թուրքական յաթաղանի զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի կորստյան ցավը: Ու ամեն տարի օրվան նվիրված ոգեկոչման ու հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Տավուշի մարզում: Միջոցառումների շարքը մարզկենտրոն Իջևանում, ինչպես միշտ, մեկնարկել էր ապրիլի 23-ի երեկոյան՝ մարզի երիտասարդության կողմից կազմակերպված ջահերի երթով դեպի...
Ապրիլի 22-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար, հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը: Նիստի ընթացքում սահմանամերձ համայնքներում իրականացված ուսումնասիրությունների, համակարգան ենթակա խնդիրների գույքագրման, դրանց լուծման ճանապարհների, կատարված և ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան հանձնաժողովի կազմում...


