Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եռօրյա դասընթացներ շախմատ դասավանդող ուսուցիչների համար

29.06.2017

  Հունիսի 26-28-ը Հայաստանի շախմատի ակադեմիայի, ՀՀ կրթության ու գիտության նախարարության և ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության նախաձեռնությամբ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեցին վերապատրաստման եռօրյա դասընթացներ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում շախմատ առարկան դասավանդող ուսուցիչների համար: Դասընթացներն անցկացվեցին ՖԻԴԵ-ի վարպետ, ՖԻԴԵ-ի մարզիչ Արշակ Ռամազյանի գլխավորությամբ: Երկօրյա տեսական և գործնական աշխատանքներից հետո դասընթացների երրորդ օրը ուսուցիչները քննություն հանձնեցին շախմատ առարկայից և ստացան առարկան դասավանդելու համապատասխան վկայական: Դասընթացների անցկացման կազմակերպչական աշխատանքներն իրականացրեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57