Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Անցկացվեց Տավուշի մարզի շախմատի մեծահասակների մրցաշար 25.04.2017
Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի ու Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ ապրիլի 22-23-ը Նոյեմբերյանի ավագ դպրոցում անցկացվեց Տավուշի մարզի շախմատի մեծահասակների մրցաշար: Մրցաշարին մասնակցում էր մարզի 18 շախմատիստ: Շախմատային պայքարում հաղթող ճանաչվեց և առաջին տեղը գրավեց Գարիկ Մամյանը, երկրորդ տեղում Ալբերտ Ղազարյանն էր, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Վարազդատ Ամիրաղյանը: Մրցանակային տեղեր գրաված շախմատիստները պարգևատրվեցին համապատասխան կարգի...

Նշվեց Հայոց մեծ եղեռնի 102-րդ տարելիցը 24.04.2017
Թեպետ մեկ դարից ավելի ժամանակահատված է մեզ բաժանում 1915 թվականի եղերական ապրիլի 24-ից, սակայն այսօր էլ յուրաքանչյուր հայի սրտում մխում է թուրքական յաթաղանի զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի կորստյան ցավը: Ու ամեն տարի օրվան նվիրված ոգեկոչման ու հիշատակի բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում Տավուշի մարզում: Միջոցառումների շարքը մարզկենտրոն Իջևանում, ինչպես միշտ, մեկնարկել էր ապրիլի 23-ի երեկոյան՝ մարզի երիտասարդության կողմից կազմակերպված ջահերի երթով դեպի...
Ապրիլի 22-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի արտագնա նիստը, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար, հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանը: Նիստի ընթացքում սահմանամերձ համայնքներում իրականացված ուսումնասիրությունների, համակարգան ենթակա խնդիրների գույքագրման, դրանց լուծման ճանապարհների, կատարված և ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան հանձնաժողովի կազմում...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 21.04.2017
Ս/թ ապրիլի 26-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստը հետևյալ օրակարգով. 1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2016 Թ. ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻճԱԿԻ ՄԱՍԻՆ /զեկուցող՝ Հ. Աբովյան - ՀՀ Տավուշի մարզպետ/ 2. ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ ՏԻՄ-ԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԵՎՏՐԻ, ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ /զեկուցող՝ Գ. Հարությունյան – ՀՀ...

Վարչապետն ընդունել է զարգացման լավագույն ծրագրեր ներկայացրած համայնքների ղեկավարներին 20.04.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է մարզերի 20 համայնքների ղեկավարներին, ովքեր ներկայացրել են համայնքների զարգացման լավագույն ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն է նոր որակ հաղորդել տարածքային կառավարման եռաստիճան համակարգին՝ համայնքներ, մարզպետարաններ, կառավարություն համագործակցությանը: «Մենք համոզված ենք, որ տարածքային զարգացումը, և ընդհանրապես, մեր երկրի զարգացումն անհնար է, եթե մարզերը, համայնքները հստակ չպատկերացնեն, չունենան զարգացման ծրագրեր, որտեղ կլինեն ոչ...

Ընդունելություն մարզպետարանում 18.04.2017
Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին, գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին և Տավուշի մարզի մասնաճյուղի գործադիր տնօրեն Վաչիկ Սարիբեկյանին: Մարզպետին ներկայացվեց Կարմիր խաչի ընկերության, մասնավորապես Տավուշի մարզի մասնաճյուղի հիմնական գործունեությունը: Համատեղ քննարկվեցին որոշ ծրագրեր, ինչպես նաև մարզային ընկերության գրասենյակի շենքային պայմանների բարելավման հետ կապված խնդիրներ:


