Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին փոխգործակցության խնդիրներ

16.10.2017

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության խմբի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը համատեղ քննարկեցին զինված ուժերի և համայնքային փոխգործակցության խնդիրները արտակարգ իրավիճակների ժամանակ: Մարզպետի տեղակալը ներկայացրեց արտակարգ իրավիճակների ժամանակ մարզի կողմից իրականացվող աշխատանքները և զինված ուժերի հետ փոխգործակցության խնդիրները: Գնդապետ Ասատրյանը տվեց համապատասխան ցուցումներ կապված մասնավորապես տարհանման պլանների հետ: Առաջարկներ կատարվեցին համագործակցությունն առավել արդյունավետ դարձնել, և պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել եռակողմ հանդիպում ՀՀ զինված ուժերի, արտակարգ իրավիճակները համակարգող կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջև:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05