Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների տնօրենների մասնակցությամբ

20.03.2018

 Այսօր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Բացելով խորհրդակցությունը՝ վարչության պետը տնօրենների ուշադրությունը հրավիրեց առաջին հերթին աշխատանքային կարգապահության և կրթության որակի բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման վրա: Այնուհետև վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատուրյանը խոսեց դպրոցների տեղեկատվական համակարգում անհրաժեշտ ամբողջական տվյալների մուտքագրման աշխատանքների, դպրոցների պաշտոնական կայքէջերում հրապարակայնության ապահովման, էլեկտրոնային մատյանները վարելու գործընթացի արդյունավետության ցուցանիշների և էլեկտրոնային ու հեռավար դասերի կազմակերպման մասին: Անդրադարձ եղավ նաև 2018թ. ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատման ու վկայագրման հարցերին: Իսկ վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը անդրադարձավ դպրոցներում ֆիզկուլտուրա և նախնական զինվորական պատրաստություն առարկաների դրվածքին, կոչ արեց ակտիվորեն մասնակցել մարզում կազմակերպվող մարզական միջոցառումներին: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչության պետ Կարեն Նազարյանը պատասխանեց նաև տնօրենների հարցադրումներին:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18