Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց էլեկտրոնային առողջապահության հայեցակարգը

19.03.2018

 Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը ներկայացվեց էլեկտրոնային առողջապահության հայեցակարգը: Մասնակցում էին մարզում գործող մասնավոր դեղատների տնօրեններ ու աշխատակիցներ: Բացելով հանդիպումը՝ ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը անդրադարձավ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշելով, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հիմնական նպատակը ժամանակակից բժշկությունից հետ չմնալն ու առողջապահական բարձր ցուցանիշներ ունենալն է: Այնուհետև կենտրոնի աշխատակից Հասմիկ Մարտիրոսյանը ներկայացրեց դեղատոմսերի ներդրման հայեցակարգը, անդրադարձավ գործընթացում առկա խնդիրներին: Հանդիպման վերջում դեղերի փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները պատասխանեցին նաև քննարկման մասնակիցներին հետաքրքրղ հարցերին:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03