Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
![Տարածաշրջանային փուլում հաղթեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմը Տարածաշրջանային փուլում հաղթեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմը](http://tavush.mtad.am/files/n_pics/11795_s.jpg)
Տարածաշրջանային փուլում հաղթեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի թիմը 14.11.2016
Նոյեմբերի 11-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում իրենց ուժերը չափեցին շախմատի դպրոցականների 11-րդ օլիմպիադայի Իջևանի տարածաշրջանային փուլի մասնակից շախմատիստները: Տեղեկացնենք, որ օլիմպիադան անց է կացվում չորս փուլով՝ ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական: Մրցման էր դուրս եկել 20 թիմ: Մասնակցում էին մինչև 14 տարեկան պատանի շախմատիստները, իսկ թիմերը հանդես էին գալիս 3 տղա 1 աղջիկ կազմով: Լարված ու համառ պայքար ընթացավ, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Իջևանի թիվ 5...
![Քննարկվեցին Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովին առնչվող հարցեր Քննարկվեցին Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովին առնչվող հարցեր](http://tavush.mtad.am/files/n_pics/11803_s.jpg)
Քննարկվեցին Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ համաժողովին առնչվող հարցեր 14.11.2016
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Դեսպանին ուղեկցում էր դեսպանության մշակութային հարցերով խորհրդականը: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի օգնականը, մարզպետարանի կրթության և գյուղատնտեսության ոլորտների պատասխանատուները, Իջևանի քաղաքապետը: Քննարկվեցին դեկտեմբերի 1-2-ը Երևանում կայանալիք Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 3-րդ...
![«Մեր հարաբերությունները լինելու են գործընկերային». Վարչապետը Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները «Մեր հարաբերությունները լինելու են գործընկերային». Վարչապետը Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ քննարկել է մարզի զարգացման հեռանկարները](http://tavush.mtad.am/files/n_pics/11793_s.jpg)
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ: Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է. «Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետև քննարկելու ենք...
![Ավանդական ,,Ոսկե աշունը,, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում Ավանդական ,,Ոսկե աշունը,, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում](http://tavush.mtad.am/files/n_pics/11787_s.jpg)
Ավանդական ,,Ոսկե աշունը,, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում 11.11.2016
Աշունն իր ողջ հմայքով՝ վառ գույներով, բերք ու բարիքով, աշնան արևով ու երեխաների խանդավառությամբ այսօր հանգրվանել էր Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի բակում: Կրթօջախում արդեն ավանդական դարձած ,,Ոսկե աշուն,, միջոցառումն էր անցկացվում, որն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին: Տոնակատարությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ծնողներ ու բազմաթիվ հյուրեր: Հանդիսությունն սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս...
![Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացում Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացում](http://tavush.mtad.am/files/n_pics/11789_s.jpg)
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացում 11.11.2016
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ կիրակնօրյա դպրոցի հանդիսավոր բացում՝ ի հիշատակ կանադահայ Լուսին Պողոսյանի, ով մեծ ներդրում է ունեցել հայ երեխաներին դպրոցական ու հոգևոր կրթություն տալու գործում: Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի և հոգևոր դասի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ ու դպրոցականներ: Միջոցառմանը մասնակցում էր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ում օրհնությամբ էլ բացվեց հոգևոր այս կրթօջախը:...
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ստացված տեղեկատվության, 2016թ. նոյեմբերի 1-ի դրությամբ մարզում հաշվառված է 6588 աշխատանք փնտրող անձ /Իջևանում 2223, Դիլիջանում 2268, Բերդում 974, Նոյեմբերյանում 1123/: Զբաղվածության տարածքային կենտրոնների և մարզպետարանի աշխատակազմի կողմից գործատուների հետ տարված աշխատանքների արդյունքում նրանցից 428-ը...