Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բացվեց Ենոքավանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը 06.07.2017
Հուլիսի 4-ին պաշտոնապես բացվեց Ենոքավանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, որը վերակառուցվել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Ենոքավանի զարգացման հիմնադրամի համագործակցության շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ,,Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման,, ծրագրի շրջանակներում: Կենտրոնում զբոսաշրջիկները հնարավորություն կունենան տեղեկություն ստանալ մոտակա հյուրատների, վրանային գոտիների, ձիարշավարանների, հետիոտն արահետների, արկածային...

Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ, Տավուշի մարզի Գոշ գյուղում տեղի է ունեցել դատական կարգադրիչների երդման հանդիսավոր արարողությունը: Հայ և համաշխարհային իրավական մտքում մեծ դեր ունեցած միջնադարյան նշանավոր իրավագետ, առակագիր, գիտնական, հայտնի ,,Դատաստանգրքի,, հեղինակ Մխիթար Գոշի արձանի մոտ նոր ընդունվող դատական կարգադրիչները երդվել են իրենց լիազորությունները կատարելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու ու քաղաքացու իրավունքներն ու...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունել է հաղթանակով վերադարձած պատանի մարզիկներին 04.07.2017
Տավուշի մարզի 5 պատանի մարզիկներ հաղթական հաջողություններ են գրանցել Ռումինիայի Բուզեու քաղաքում կայացած <<Կյոկուշին Կարատե>> մարզաձևի Աշխարհի գավաթի առաջնությունում և արժանացել առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների: Նրանք բոլորը <<Կյոկուշին Կարատեի>> Ազգային ֆեդերացիայի Տավուշի մասնաճյուղի սաներ են: Մարզիչը նույն մարզաձևի մարզային ֆեդերացիայի նախագահ Արմեն Կիրակոսյանն է, ով Բագրատաշենի մարզադահլիճում պարապմունքներ է անցկացնում Բագրատաշենից և հարևան...
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2017Թ. ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 30.06.2017
2017թ. հունիս ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5342 ընտանիքներ, որոնցից 1886-ը Իջևանի, 1278-ը Դիլիջանի, 1132-ը Բերդի և 1046-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 269 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-100, Դիլիջան-60, Բերդ - 60, Նոյեմբերյան - 49/ : Հունիս ամսվա ընթացքում մարզի 425...

Տեղի կունենա ջազային երաժշտության համերգ 30.06.2017
,,Հայաստանի պետական ջազ նվագախմբի հյուրախաղերը մարզերում,, նախագծի շրջանակներում հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին, Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ջազային երաժշտության համերգ: Անվճար համերգն իրականացնում է ,,Միհր ստեղծագործողների միություն,, ՀԿ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ: Համերգի կազմակերպման աջակիցն է Տավուշի մարզպետարանը: Տեղեկացնենք, որ նախագիծն իր մեջ ներառում է նաև կրթական մաս, որի ընթացքում նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունցն իր երաժիշտների հետ...

Եռօրյա դասընթացներ շախմատ դասավանդող ուսուցիչների համար 29.06.2017
Հունիսի 26-28-ը Հայաստանի շախմատի ակադեմիայի, ՀՀ կրթության ու գիտության նախարարության և ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության նախաձեռնությամբ Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցում անցկացվեցին վերապատրաստման եռօրյա դասընթացներ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում շախմատ առարկան դասավանդող ուսուցիչների համար: Դասընթացներն անցկացվեցին ՖԻԴԵ-ի վարպետ, ՖԻԴԵ-ի մարզիչ Արշակ Ռամազյանի գլխավորությամբ: Երկօրյա տեսական և գործնական աշխատանքներից հետո դասընթացների երրորդ օրը...