Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են սահմանամերձ համայնքների խնդիրները

17.03.2018

  Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Տավուշի մարզի Այգեպար համայնքում հանդիպել է սահմանամերձ գյուղի բնակիչների հետ, մասնակցել ծառատունկի, ինչպես նաև ներկա գտնվել Այգեպարի միջնակարգ դպրոցում կազմակերպված մշակութային միջոցառմանը:

 

  Պաշտպանության նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և զինվորականներ:
 Ոջղունելով այգեպարցիներին՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները չափազանց կարևոր նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրները երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են և դրա վառ վկայություններից մեկը սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ակտիվ ու հետևողական աշխատանքն է:
  Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարարի գլխավորությամբ Բերդ քաղաքի համայնքապետարանում կայացել է նաև սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ըստ ոլորտների և գերատեսչությունների քննարկվել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և առաջիկա անելիքները: Անդրադարձ է կատարվել հատկապես սահմանամերձ համայնքներում ներդրումային նոր ծրագրերի իրականացման, գործարար միջավայրի առավել ակտիվացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների բարեկարգման և լուսավորման, ինչպես նաև ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման հետ կապված հարցերին: Այդ առնչությամբ իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացնել նաև համայքների ղեկավարները, միջազգային գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
 Ամփոփելով նիստի աշխատանքները, հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ բարձր է գնահատել միջգերատեսչական փոխգործակցության ներկայիս մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ հանձնաժողովի աշխատանքը սահմանամերձ համայնքներում առաջիկայում ևս տալու է դրական ու շոփափելի արդյունք:


http://www.mil.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57