Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 07.09.2017
Սեպտեմբերի 6-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Լուսաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի անասնապահական համալիրից, շրջել համալիրի տարածքում, ծանոթացել արտադրական կարողություններին: Պատասխանատուները ներկայացրել են տեղեկատվություն ֆերմայի կարողությունների և կաթի մթերման ծավալների մասին, տեղեկացրել, որ այստեղ օրական մշակվում է...

Իջեւանը հռչակվել է 2018 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք 06.09.2017
Սեպտեմբերի 4-ին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվել են 2018 թվականի «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Ներկա են եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը, նախարարության եւ հայտ...

Քննարկվել են ներառական կրթության բարեփոխումներին առնչվող հարցեր 06.09.2017
Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանն ընդունել են ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանին, ծրագրերի համակարգող Հռիփսիմե Նազարեթյանին և ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներառական կրթության բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես 2017 թվականի...
Ըստ Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ 2017 թվականի օգոստոսին մարզի բուժհաստատություններում գրանցվել է 120 ծննդաբերություն. ծնվել է 68 տղա և 52 աղջիկ երեխա: 3 ծնունդ եղել է այլ մարզերից: Նշված ամսում <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ում լույս աշխարհ է եկել 48, <<Աչաջրի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 16, << Իռ-Վինգ> > ՍՊԸ-ում` 16, <<Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ում` 21, <<Բերդի ԲԿ>> ՓԲԸ-ում` 17, <<Արծվաբերդի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 2...

Իջևանի ԱԱՊԿ-ում բացվեց վերանորոգված ու ժամանակակից սարքավորումներով վերազինված ռենտգեն կաբինետ 05.09.2017
Այսօր Իջևանի Առողջության առաջնային պահպանման կենտրոնում հաճելի իրադարձություն էր: Այստեղ տեղի ունեցավ վերանորոգված ու ժամանակակից սարքավորումներով վերազինված ռենտգեն կաբինետի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը, Կարեն Ադամյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, արգենտինահայ բարերարները: Հյուրերը նախ շրջեցին կենտրոնի հարկաբաժիններում, որից հետո տեղի ունեցավ կաբինետի բացումը: ԱԱՊԿ-ի տնօրեն Գրիգոր Նազինյանը ողջույնի իր խոսքում...

Մարզպետ Հովիկ Աբովյանը Ներքին Կարմիրաղբյուրում մասնակցել է Գիտելիքի օրվա հանդիսությանը 04.09.2017
Սեպտեմբերի 1-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը փոխմարզպետ Կարեն Ադամյանի հետ այցելել է սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր համայնք, գյուղի միջնակարգ դպրոցում մասնակցել Գիտելիքի օրվան նվիրված հանդիսությանը: Մարզպետը շնորհավորել է աշակերտներին ու մանկավարժներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ ու բեղմնավոր ուսումնական տարի՝ շեշտելով, որ հզոր դպրոցով միայն կարող ենք ունենալ հզոր համայնք ու նաև՝ հզոր պետություն: Օրը կրկնակի տոնական էր դպրոցի համար,...


