Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
![Քննարկվեցին տեսչական ստուգումների արդյունքները Քննարկվեցին տեսչական ստուգումների արդյունքները](http://tavush.mtad.am/files/n_pics/12769_s.jpg)
Քննարկվեցին տեսչական ստուգումների արդյունքները 23.05.2017
Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ կրթության պետական տեսչության կողմից մարզի թվով 27 հանրակրթական ուսումնական հաստատություններում 2017թ. ապրիլի 10-ից 28-ը իրականացված կրթական գործընթացի ուսումնասիրության արդյունքների քննարկում՝ մասնակցությամբ ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի, պետի տեղակալ Ռայիսա Գալստյանի, հյուսիսային տարածքային բաժնի պետ Տիգրան Հարությունյանի և տեսչության գնահատման բաժնի պետ Զարուհի Միքայելյանի: Քննարկմանը ներկա էին մարզպետարանի...
![Հրաժեշտ այբբենարանին Հրաժեշտ այբբենարանին](http://tavush.mtad.am/files/n_pics/12754_s.jpg)
Հրաժեշտ այբբենարանին 22.05.2017
Ավարտին է մոտենում ուսումնական տարին: Այն առանձնահատուկ է ոչ միայն դպրոցին հրաժեշտ տվող շրջանավարտների, այլև առաջին դասարանցիների համար, ովքեր տարվա ընթացքում տիրապետել են մեսրոպյան գրերին, դարձել գրաճանաչ: Այսօր իրենց մեկ տարվա սովորածն ու ձեռք բերածը ներկայացրին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 1-ին ,,ա,, դասարանի աշակերտները: Դասարանի ,,Հրաժեշտ այբբենարանին,, հանդեսը տեղի ունեցավ դպրոցի տոնականորեն զարդարված դահլիճում: Ներկա էին կրթօջախի ուսուցիչներ, ծնողներ ու հյուրեր: Միջոցառման...
Քննարկում Դիլիջանի համայնքապետարանում 22.05.2017
Մայիսի 20-ին Դիլիջանի համայնքապետարանում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման և առկա խնդիրների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը, Դլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, Տավուշի մարզպետարանի հանձնախումբը՝ աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ...
Մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանում մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի մասանակցությամբ տեղի ունեցավ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի իրականացման մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին նաև հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներ: Նիստի օրակարգում քննարկման էին դրված Տավուշի մարզի համայնքներում շահագործվող աղբավայրերի խոշորացման /միացման/, ինքնաբերաբար ստեղծված աղբավայրերի փակման և 2017թ. մայիսի 27-ին կայանալիք հանրապետական...
![Քննարկվեցին դպրոցների էլեկտրոնային մատյանները վարելու գործընթացին առնչվող հարցեր Քննարկվեցին դպրոցների էլեկտրոնային մատյանները վարելու գործընթացին առնչվող հարցեր](http://tavush.mtad.am/files/n_pics/12740_s.jpg)
Քննարկվեցին դպրոցների էլեկտրոնային մատյանները վարելու գործընթացին առնչվող հարցեր 20.05.2017
«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր տնօրեն Սուրեն Ալոյանը և գործադիր տնօրեն Արթուր Բաբայանը Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում հանդիպում ունեցան Իջևանի դպրոցների տնօրենների, ազգային վարժարանի տնօրենի, ուսուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ: Քննարկվեցին մարզպետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցների էլեկտրոնային մատյանները վարելու գործընթացին առնչվող հարցեր: Նշվեց, որ արդյունավետությունը չափող էլեկտրոնային համակարգի միջոցով ամեն...
![17 մրցանակակիր Տավուշի մարզից 17 մրցանակակիր Տավուշի մարզից](http://tavush.mtad.am/files/n_pics/12732_s.jpg)
17 մրցանակակիր Տավուշի մարզից 19.05.2017
Մայիսի 18-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ,,Զվարթնոց,, հայ երգի մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը: ,,Զվարթնոցն,, արդեն ավանդական դարձած փառատոն է, կազմակերպվում է նույնանուն հիմնադրամի կողմից Հայաստանի բոլոր մարզերում և Արցախի հանրապետությունում: Մասնակցում են ոչ մասնագիտական հաստատությունների շնորհաշատ երեխաները, երիտասարդները, 8-32 տարեկան բոլոր ցանկացողները: Փառատոնի նպատակն է երգի միջոցով երեխաներին մոտեցնել արվեստին, ուղղորդել նրանց դեպի հայ մշակույթի ուսումնասիրություն: Այս...