Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը

11.01.2018

 Այսօր՝ հունվարի 11-ին, Տավուշի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը: 2018 թվականի ձմեռային առաջին զորակոչի կապակցությամբ հանդիսավոր արարողություններ տեղի ունեցան մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում և մարզկենտրոն Իջևանում: Վաղ առավոտից բազմամարդ էր Իջևանի զինկոմիսարիատի բակը: Նորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ճանապարհելու էին եկել մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գագիկ Մատինյանը, համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողներ, ընկերներ ու բարեկամներ: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսությունն սկսվեց Իջևանի զինկոմ, փոխգնդապետ Մուշեղ Ասատրյանի ողջույնի ու բարեմաղթանքի խոսքերով: Փոխգնդապետ Ասատրյանը զինակոչիկներին մաղթեց խաղաղ ու անվտանգ ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ: Բարեմաղթանքի,  օրհնանքի ու քաջալերանքի խոսքեր ասաց նաև Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը: Այնուհետև Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի անունից նվերներ հանձնվեցին ծառայության մեկնող բոլոր երիտասարդներին: Մարզում առաջին զորակոչի մեկնարկը տրվեց բարձր տրամադրությամբ, զուռնա-դհոլի նվագակցությամբ և նորակոչիկների կատարմամբ ազգային պարով: Իսկ հանդիսության բոլոր մասնակիցների ցանկությունը մեկն էր՝ ինչպես ճանապարհում են, նույն ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ էլ ընդունեն տղաներին:
 Զինկոմիսարիատի զորակոչի բաժնի պետ, մայոր Արթուր Խառատյանի տեղեկացմամբ հանդիսության ավարտից հետո զինակոչիկները կմեկնեն հանրապետական կենտրոնական հավաքակայան, որտեղ նրանց կտրամադրվի զինվորական համազգեստ, և յուրաքանչյուր նորակոչիկ վիճակահանությամբ կընտրի իր ծառայության վայրը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27