Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոռոգման ջրի վարձավճարների գանձումը կատարվել է 101 տոկոսով

17.01.2018

  Տավուշի մարզի ոռոգման ջրամատակարարման համակարգերը սպասարկում է 2016 թվականի նոյեմբերին ստեղծված ,,Տավուշ,, ջրօգտագործողների ընկերությունը /ՋՕԸ/, որում ընդգրկված է 45 բնակավայր, իսկ ջրօգտագործողների կադաստրային քանակը կազմում է 17650 շահառու: Վերջին տարիներին ոռոգման համակարգերում իրականացված վերականգնողական աշխատանքների արդյունքում մարզում ավելացել են ոռոգելի հողատարածքները: 2017 թվականին ,,Ջրտնտպետկոմի,, և համայնքների ուժերով ոռոգման համակարգերում իրականացվել են 140 մլն. 700 հազար դրամի աշխատանքներ: 2017թ. ոռոգման ջրի գումարների հավաքագրման գործընթացում մեծ խոչընդոտներ էին առաջացել բնակլիմայական անբարենպաստ պայմանների՝ ցրտահարության, կարկտահարության, երաշտի, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում ռազմական գործողություններից հասցված վնասների հետևանքներով: Աղետների հետևանքների վերացման ուղղությամբ մարզպետարանի կողմից արձանագրված վնասների չափի մասին տեղեկանքները ներկայացվել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարություններ: Մարզպետարանի անմիջական միջամտությամբ գրեթե բոլոր մթերող կազմակերպությունները սահմանված ժամկետներում, ըստ կազմված պայմանագրի, վճարել են մթերված գյուղացիական ապրանքների գումարները, որը նույնպես խթան է հանդիսացել ոռոգման վարձավճարների հավաքագրման գործընթացի համար: Բնական աղետներից տուժած գյուղացիական տնտեսություններին ՀՀ կառավարության որոշմամբ ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման նպատակով ,,Տավուշ,, ՋՕԸ-ին հատկացված 1 մլն. 665 հազար դրամի, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի և ՋՕԸ-ի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարվոր է դարձել 6մլն. 750 հազար խմ ջրտուքից առաջացած 74 մլն. 256 հազար դրամ հասույթի դիմաց հավաքագրել 74 մլն. 686 հազար դրամ կամ գանձումը կատարվել է 101 տոկոսով: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա 5մլն. 454 խմ ջրտուքի հասույթը կազմել է 59 մլն. 991 հազար դրամ, և հավաքագրվել է 58 մլն. 052 հազար դրամ կամ գանձումը կատարվել է 97տոկոսով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59