Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը 31.10.2017

Այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ միասին նրանք շրջեցին մարզի մի շարք համայնքներով: Հիմնական կանգառները նախատեսված էին մարզի այն համայնքներում, որտեղ աշխատանքներ են իրականացվում ՄԱԶԾ ,,Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը, համայնքների դիմակայունության ամրապնդում,, ծրագրի կողմից: Ծրագիրը ՀՀ Կառավարության աջակցությամբ և գործընկերությամբ  մեկնարկել է 2015 թվականին,...

Հանդիպում   մարզի տնտեսվարողների հետ

Հանդիպում մարզի տնտեսվարողների հետ 27.10.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ իրազեկում-հանդիպում ոչ պարենային ապրանքների արտադրությամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Հանդիպումը նախաձեռնել էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը /ՇՎՏՄ/ և ՀՀ Տավուշի մարզպետարանը: Հանդիպմանը մասնակցում էին շուկայի վերահսկողության տեսչության աշխատակազմի ներկայացուցիչները մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանի գլխավորությամբ, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը,...

Անվճար խորհրդատվություն Իջևանի ԲԿ-ում

Անվճար խորհրդատվություն Իջևանի ԲԿ-ում 27.10.2017

  Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, բարեգործական ակցիայով Տավուշի մարզում էին Երևան քաղաքի ,,Քանաքեռ-Զեյթուն,, բժշկական կենտրոնի բժիշկ-մասնագետները՝ անոթային վիրաբույժ, ռևմատոլոգ, օրթոպեդ, ակնաբույժ, էնդոկրինոլոգ, անոթաբան, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, գինեկոլոգ, մաշկաբան, մանկական նյարդաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, ուրոլոգ, ալերգոլոգ, արյունաբան, երիկամաբան և աղեստամոքսաբան: ,,Իջևանի ԲԿ,, ՓԲԸ-ի տնօրեն Ռուզաննա Գրիգորյանի տեղեկացմամբ, օրվա ընթացքում Իջևանի բժշկական կենտրոնում...

Հերթական քննարկում

Հերթական քննարկում 26.10.2017

Այսօր Տավուշի մարզպետարանում հերթական քննարկման էին հրավիրվել մարզի համայնքների անասնաբույժներն ու հակահամաճարակաբանները: Մասնակցում էին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Նորիկ Բարսեղյանը, փոխտնօրեն Սաշիկ Մանուչարյանը, ծառայության Տավուշի մարզային կենտրոնի տնօրեն Սերոժ Քամալյանը: Քննարկվեցին...

Մանկավարժների համար դասախոսություններով հանդես եկան ամերիկացի փորձագետները

Մանկավարժների համար դասախոսություններով հանդես եկան ամերիկացի փորձագետները 26.10.2017

   Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում ամերիկացի փորձագետներ Մայքլ Լեյվան և Մայքլ Օլիվերը դասախոսություններով հանդես եկան մարզպետարանի ենթակայության դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգնականների համար: Բացման խոսքով հանդես եկավ և դասախոսներին ներկայացրեց ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Այնուհետև Մայքլ Լեյվան, ողջունելով ներկաներին, անդրադարձավ աշխատանք, ներառում, սեփական շահերի պաշտպանություն հարցերին և...

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2017Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 25.10.2017

 2017 թվականի հոկտեմբեր ամսին Տավուշի մարզում, համաձայն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 5113 ընտանիքներ, որոնցից 1837-ը Իջևանի, 1198-ը Դիլիջանի, 1085-ը Բերդի և 993-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 295 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան՝ 101, Դիլիջան՝ 68, Բերդ՝ 63, Նոյեմբերյան՝ 63/: Հոկտեմբեր ամսվա ընթացքում մարզի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 16:28:55