Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

07.02.2018

  Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամը հայտարարում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի Արժեշղթաների զարգացման բաղադրիչի մրցույթ

  Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամի կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացումը» (ԱՇԶ): Արժեշղթաների զարգացմանն ուղղված ենթածրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ենթածրագրերի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով՝ համաձայն գործող ընթացակարգի:
 Հայտատուների կողմից ներկայացվող հայտ-դիմումները և բիզնես-հայտերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներն.
  -Առաջարկվող ենթածրագրի տևողությունը պետք է լինի նվազագույնը 12, իսկ առավելագույնը՝ 24 ամիս:
 -Ենթածրագրի նպատակային ֆինանսավորման գումարը պետք է լինի նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50,000 ԱՄՆ դոլար:
 -ԱՇԶ բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ենթածրագրերի համաֆինանսավորում շահառուի կողմից իրականացվող ենթածրագրի բյուջեի առնվազն 50%-ի չափով:
 -Շահառուների կողմից ենթածրագրերը պետք է համաֆինանսավորվեն ֆինանսական միջոցներով. ոչ ֆինանսական ակտիվների (հող, անշարժ և շարժական գույք, սարքավորումներ, աշխատանք և այլն) ներդրումը ԱՇԶ բաղադրիչի կողմից չի համարվում համաֆինանսավորում: Համաֆինանսավորում է համարվում շահառուի կողմից իրականացվող բացառապես ֆինանսական ներդրումը:
 -Հայտատուն չի կարող մեկ անգամից ավել ստանալ ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում:
 -Ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում չի հատկացվում այն հայտատուներին, որոնք նախկինում անհաջողության են մատնել կամ ձախողել են որևէ ծրագիր:
 Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) իրենց կողմից պատրաստված հայտ-դիմումները և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամի ԱՇԶ քարտուղարություն (375014 ՀՀ ք.Երևան, Ադոնցի 6/1, 54) մինչև 14.02.2018 թ., ժամը 18:00: Հայտ-դիմումները պատրաստում և ներկայացնում են հավակնորդ ՍԱՄ-երը՝ իրենց ղեկավարի ստորագրությամբ: Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտ-դիմումները ենթակա չեն ընդունման ԱՇԶՔ կողմից: Էլեկտրոնային փոստով և ֆաքսով ուղարկված հայտ-դիմումները նույնպես ենթակա չեն ընդունման ԱՇԶՔ  կողմից:
 Հայտ-դիմումների պաշտոնական ձևանմուշների լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ Գյուղատնտեսական Զարգացման Հիմնադրամից: Հասցե` 375014 ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 6/1, 54: Էլեկտրոնային փոստ` info@agridf.am, հեռախոս՝ (+374 12), 551515, 551516, 551513:
 Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքի ,,Այլ հայտարարություններ,, ենթաբաժնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26