Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Ամփոփվեցին ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման և շտաբային ուսումնավարժության արդյունքները

Ամփոփվեցին ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման և շտաբային ուսումնավարժության արդյունքները 15.09.2017

  Համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի նիստի ,,Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգին հավանություն տալու մասին,, թիվ 12 արձանագրային որոշման՝ սեպտեմբերի 11-ից Տավուշի մարզում իրականացվեց ՀՀ Տավուշի մարզի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում: Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, միջոցառման...

Մարզպետի հանձնարարությամբ խնդիրը կարճ ժամանակում լուծվեց 13.09.2017

  Օրերս գրավոր խնդրանքով Տավուշի մարզպետին էին դիմել Իջևան քաղաքի Ասլանյան փողոցի մի խումբ բնակիչներ: ,,…Ասլանյան փողոցում գտնվող նախկին մթերային խանութի կոյուղին խցանվել է անհայտ պատճառով և կոյուղաջրերը հոսում են բնակիչների տների հողամասերով: Ստեղծվել է բնակիչների համար տհաճ իրավիճակ: Խնդրում ենք Ձեզ օգնել այդ հարցին լուծում տալ,,-գրված էր դիմումում: Մարզպետի հանձնարարությամբ և պատասխանատուների միջոցով խնդիրը շատ կարճ ժամանակում լուծվեց, որի համար դիմումատուները սեպտեմբերի...

Քաղաքացիական պաշտպանության վիճակի  համալիր գնահատում Տավուշի մարզում

Քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում Տավուշի մարզում 11.09.2017

  ՀՀ վարչապետի որոշմամբ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով`  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը սեպտեմբերի 11-ից 15-ը Տավուշի մարզում կանցկացնի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում և շտաբային ուսումնավարժություն: Այդ նպատակով այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն ՀՀ Տավուշի մարզի ՔՊ վիճակի համալիր գնահատման աշխատանքային խմբի և ՀՀ Տավուշի մարզի ՔՊ ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին...

Հուշամրցաշարում հաղթել է մարզպետարանի թիմը

Հուշամրցաշարում հաղթել է մարզպետարանի թիմը 11.09.2017

  Նախօրեին Իջևանի մարզադպրոցի մինի ֆուտբոլի դաշտում տեղի է ունեցել Վլադիմիր Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար 2017 թվականի փոխանցիկ գավաթի համար: Պայքարը ծավալվել է 4 թիմերի՝ Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, ոստիկանության մարզային վարչության և ,,Հայռուսգազարդի,, Տավուշի ԳԳՄ-ի միջև: Մարզպետարան-քաղաքապետարան խաղում 5:4 հաշվով առավելության է հասել մարզպետարանի թիմը, իսկ ոստիկանները 4:1 հաշվով պարտության են մատնել Տավուշի ԳԳՄ-ի թիմին: Եզրափակիչում 1-ին և 2-րդ տեղերի...

Ծրագիրը փոխանցվեց ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրի իրականացման պատասխանատվությանը

Ծրագիրը փոխանցվեց ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրի իրականացման պատասխանատվությանը 08.09.2017

  ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ 2010 թվականից Հայաստանում մեկնարկած ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրում ընդգրկված Տավուշի մարզը 2017 թվականի սեպտեմբերից փոխանցվում է ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո և կընդգրկվի ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրում: Այդ առթիվ այսօր պաշտոնական հանձնման հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ Հաղարծնի միջնակարգ դպրոցում: Ներկա...

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը 07.09.2017

 Սեպտեմբերի 6-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցն սկսել է Լուսաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող ,,ՀիմնաՏավուշ,, զարգացման հիմնադրամի անասնապահական համալիրից, շրջել համալիրի տարածքում, ծանոթացել արտադրական կարողություններին: Պատասխանատուները ներկայացրել են տեղեկատվություն ֆերմայի կարողությունների և կաթի մթերման ծավալների մասին, տեղեկացրել, որ այստեղ օրական մշակվում է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:10:06