Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ըստ Տավուշի մարզի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ 2017 թվականի հոկտեմբեր ամսին մարզի բուժհաստատություններում գրանցվել է 125 ծնունդ, ընդ որում 59 տղա և 66 աղջիկ երեխա: Վեց ծնունդ եղել է այլ մարզերից: Նշված ամսում <<Իջևանի ԲԿ>> ՓԲԸ-ում ծնվել է 42, <<Աչաջրի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 10, << Իռ-Վինգ> > ՍՊԸ-ում` 30, <<Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ում` 33, <<Բերդի ԲԿ>> ՓԲԸ-ում` 8, <<Արծվաբերդի ԱԿ>> ՊՈԱԿ-ում` 2 մանկիկ: 27...

Սեմինար՝ ,,Յոդի հագեցվածության հիմնախնդիրները Հայաստանում,, թեմայով 13.11.2017
Առողջապահության ազգային ինստիտուտի օստիոպորոզի կենտրոնի նախաձեռնությամբ և Ջինիշյան հիմնադրամի ֆինանսավորմամբ այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում անցկացվեց սեմինար ,,Յոդի հագեցվածության հիմնախնդիրները Հայաստանում,, թեմայով: Մասնակցում էին էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբույժ- գինեկոլոգներ, վիճակագիրներ: Թեման ներկայացրին հանրային առողջապահության մասնագետներ Սիսակ Բաղդասարյանը, Մուշեղ Քեֆոյանը, Նարինե Գալստյանը և Աննա Ղուբաթյանը: Սեմինարավարները...

Աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 10.11.2017
Նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր գտնվում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանի ուղեկցությամբ մարդու իրավունքների պաշտպանը այցելեց սահմանամերձ Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ գյուղեր: Սրանք այն բնակավայրերից են, որոնք գտնվում են ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության թիրախում: Այցի հիմնական նպատակներից էր փաստահավաք աշխատանքների իրականացումը, քանի որ ինչպես հայտնեց պաշտպանը, առաջիկայում հրապարկվելիք արտահերթ զեկույցում...

ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ 09.11.2017
Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցի շրջանակում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, ԶՈՒ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, դիտարկել մարտական հերթապահության իրականացման պայմանները: Պաշտպանության նախարարը ծանոթացել է «Արար»...

Քննարկվեցին սոցիալական ծառայությունների տրամադրման ուղղությամբ կատարվող բարեփոխումները 09.11.2017
Նոյեմբերի 8-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի և Բարեկամավան բնակավայրերում տեղի ունեցավ ծառատունկ՝ նախատեսված ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած ծառատունկի ծրագրի շրջանակներում: Նշված համայնքներում ճանապարհի եզրով կատարված ծառատունկին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, համայնքապետարանի, սոցիալական աջակցության տարածքային կենտրոնի աշխատակազմերի ներկայացուցիչները:...
Այսօր Տավուշի մարզկենտրոն Իջևանում տեղի ունեցավ Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող ,,Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում,, ծրագրի շրջանակներում: Նման կենտրոններ բացվելու են բոլոր 10 մարզերում, իջևանյանն առաջինն է, այն տեղակայված է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարածքում, ինչը կնպաստի իրականացնելու կենտրոնի հիմնական գործառույթը,...


