Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Վահե Ղալումյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն

21.08.2018

 Այսօր Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության, քաղաքաշինության և հողաշինության ոլորտների պատասխանատուների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը: Ստորաբաժանումների պատասխանատուները մարզպետին ներկայացրին ընթացիկ աշխատանքները, ստացան համապատասխան հանձնարարականներ: Գյուղատնտեսության վարչության պետը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները: Հացահատիկի բերքահավաքն արդեն ավարտին է մոտենում, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շուրջ 350 հեկտարը դեռևս մնում է հնձելու: Անասունների հիվանդությունների կանխարգելման  նպատակով մարզպետը հանձնարարեց ավելի սերտ համագործակցել անասնաբուժական ծառայությունների հետ, համայնքներում բարձրացնել բնակչության իրազեկման մակարդակը, որպեսզի կարողանան ավելի արագ արձագանքել համաճարակների դեպքում: Քաղաքաշինության պատասխանատուն ներկայացրեց Գոշ գյուղի ճանապարհի և խմելու ջրի խնդիրը: Հանձնարարվեց ուսումնասիրություններ կատարել այդ ուղղությամբ և ներկայացնել: Խորհրդակցության ընթացքում մարզպետը անդրադարձավ նաև սեպտեմբերի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին՝ նշելով, որ այն իր ներգրավվածությամբ ու մակարդակով պետք է աննախադեպ լինի:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 14:57:17