Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կայացավ քաղաքացիների ընդունելություն 18.09.2018
Այսօր ժամը 15:00-ից Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը շարունակեց կատարել քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց 24 հոգի Իջևանից, Հաղարծինից, Գանձաքարից, Ներքին Ծաղկավանից, Այգեհովիտից, Վազաշենից, Բերդավանից, Դիլիջանից, Թեղուտից, Հովքից և Տավուշից: 8 դիմումատու մարզպետից դրամական աջակցություն էր խնդրում: 6 քաղաքացի մարզպետին էր դիմել աշխատանքի տեղավորման խնդրանքով: Հաղարծին գյուղի մի բնակչուհի մարզպետի միջնորդությունն էր խնդրում անասնագողերին գտնելու հարցում: Իսկ Իջևան քաղաքի մի...

Մարզպետը ծանոթացել է խաղողի մթերման գործընթացին 17.09.2018
Տավուշի մարզում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Առաջինը մթերումն սկսել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: Մարզպետ Վահե Ղալումյանը երեկ այցելել է գործարան, ծանոթացել մթերման գործընթացին: Գործարանի պատասխանատուի տեղեկացմամբ նախատեսվում է 5000 տոննա քաղցրահամ խաղողի մթերում՝ կիլոգրամը 140 դրամով: Արդեն մթերվել է շուրջ 670 տոննա: Տեղեկացնենք նաև, որ առաջիկայում խաղողի մթերումը կսկսեն նաև Երևանի շամպայն-գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղը, Իջևանի...

Մարզպետը ծանոթացել է ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին 17.09.2018
Երեկ Բերդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ծանոթացել է նաև 2018թ. Համաշխարհային բանկի ,,Կենսական նշանակության ճանապարհների բարելավման,, ծրագրով իրկանացված Հ64 Բերդ-Արծվաբերդ-Չինարի կմ0+000+կմ4+540 /Նորաշեն-Արծվաբերդ հատված/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Շինարարական աշխատանքներն ավարտված են: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության...

Այգեձորի և Չինարիի բնակիչները մարզպետին տեղեկացրել են, որ թզի և հոնի առատ բերք են ստացել 17.09.2018
Մերձարևադարձային կուլտուրաները, հատկապես թուզը և հոնը, լավ հարմարված են Բերդ համայնքի Այգեձոր և Չինարի բնակավայրերի կլիմայական պայմաններին: Այս տարի նշված գյուղերի թզի և հոնի այգիներից առատ բերք է ստացվել: Սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը Բերդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է նաև Այգեձորում և Չինարիում, զրուցել գյուղացիների հետ: Մարզպետին տեղեկացրել են, որ արդեն մթերվել ու արտահանվել է կիլոգրամը 750 դրամով 180 տոննա թուզ և կիլոգրամը 350 դրամով 150...

Այսօր մարզպետ Վահե Ղալումյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն 17.09.2018
Այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Վահե Ղալումյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել է 32 քաղաքացի Իջևան, Գանձաքար, Վազաշեն, Ազատամուտ, Սարիգյուղ, Խաշթառակ, Աչաջուր, Այգեհովիտ համայնքներից և Դիլիջան համայնքի Հաղարծին, Գոշ բնակավայրերից: Ընդունելությանը ներկա էին մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը և Կարեն Խուդավերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքացիների գերակշիռ մասը՝ 19 հոգի, մարզպետին էր դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով:...

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը 17.09.2018
Աշխատանքային այցով այսօր Տավուշի մարզում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Նախարարն այցն սկսել է Իջևանի գինու, կոնյակի գործարանից: Տավուշի մարզպետի ուղեկցությամբ Արթուր Խաչատրյանը շրջել է գործարանում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, մթերման աշխատանքներին: Տեղեկացվել է, որ գործարանն այսօրվանից սկսել է խաղողի մթերումը: Խաղողը կմթերվի սկսած կիլոգրամը 140 դրամից մինչև 190 դրամ: Այնուհետև Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել...