Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր 2024 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 03.01.2024
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2024 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը և մարզպետի օգնական Յուրա Բազինյանը։ Մարզպետը խորհրդակցության մասնակիցներին շնորհավորել է նոր աշխատանքային տարին սկսելու կապակցությամբ, մաղթել խաղաղ ու արդյունավետ աշխատանք։ Այնուհետև քննարկվել են 2022 և 2023 թվականներին իրականացված...

Սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Նոր տարին ամենասպասված ու ամենաընտանեկան տոնն է։ Մաղթում եմ, որ գալիք 2024 թվականը լինի խաղաղության, երջանկության ու բարեկեցության տարի և որ իրականանան նոր տարվա հետ կապված ձեր բոլոր ցանկություններն ու նվիրական երազանքները։ Իմ առանձնակի շնորհավորանքներն եմ հղում սահմանին կանգնած մեր զինծառայողներին, ովքեր գիշեր ու զօր հսկում են մեր երկրի անդորրը։

Այսօր` դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը եւ այլ պաշտոնատար անձինքայցելել են Տավուշի մարզի N զորամաս, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակին։ Այնուհետեւ, զորամասի հրամանատարի ուղեկցությամբ այցելել են ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագոտում տեղակայված մի շարք մարտական հենակետեր:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոյանի կողմից մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են 29.12.2023
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն տաեվերջյան խորհրդակցություն անցկացրեց մարզպետի աշխատակազմի հետ, աշխատակիցներին շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ հանդիպում 28.12.2023
Դեկտեմբերի 27-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ տարեվերջյան ամփոփիչ հանդիպում: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզի համայնքների ղեկավարները, ուժային կառույցների, բուժհիմնարկների, կրթական և մշակութային հաստատությունների տնօրեններ: