Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի արտադրանքը Մոսկվայի հայկական տաղավարում

29.05.2019

Մայիսի 23-25-ը ՀՀ առևտրական ներկայացուցչության հրավերով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում կազմակերպվել էր «Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորած պատվիրակության հետ  Մոսկվա էին ժամանել նաև Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ և տնտեսվարողներ՝ իրենց արտադրանքը ներկայացնելու  և գործընկերներ ձեռք բերելու նպատակով: Միջոցառմանը հրավիրված էին Մոսկվայի առևտրաարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, խոշոր առևտրային ցանցերի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ շուրջ 30 ռուսաստանաբնակ տավուշցի գործարարներ:

Հայկ Չոբանյանի նախաձեռնությամբ մայիսի 23-ին կայացավ նախնական հանդիպումը, իսկ պաշտոնական միջոցառումը մեկնարկեց մայիսի 24-ին՝ Մոսկվայի ԺՏՆՑ հայկական տաղավարում: Մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, Ռուսաստանի առևտրի և գործարարների միության, Հայերի միության, խոշոր առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկա էին նաև Հայաստանի և Ռուսաստանի մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Տավուշի մարզպետը ներկաներին ներկայացրեց մարզի ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, հնարավորությունները, առաջիկա տարիների զարգացման գերակա ուղղություները և դրանց շուրջ իրականացվող աշխատանքները: Հայաստանցի գործարարները ներկայացրին Տավուշի զբոսաշրջային, տնտեսական  զարգացման հնարավորությունները:

Բոլոր մասնակիցներին տրվեցին հրավիրատոմսեր՝ հունիսի 22-23-ը Դիլիջանում կայանալիք «Իմ քայլը՝ հանուն Տավուշի» ներդրումային համաժողովին մասնակցելու համար:

Տավուշի արտադրանքի ցուցադրությունից ու համտեսից հետո ձեռք բերվեցին համագործակցության մի շարք համաձայնություններ:

Օրվա վերջում Տավուշից մեկնած պատվիրակության համար Մոսկվայի ԺՏՆՑ տարածքում փոքրիկ շրջայց կազմակերպվեց, որից հետո կայացավ շուրջ տասը հանդիպում՝ տարբեր ներդրողների և գործարարների հետ:

Լուսանկարները՝ «Sputnik Արմենիա»-ի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26