Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ընդլայնում է իր գործունեությունը Տավուշի մարզում

30.05.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային, երեխայի պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանին և սոցիալական պաշտպանության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանին:

Մարզպետին իրազեկեցին նախկինում մարզում իրականացված բոլոր ծրագրերի մասին ու նախապայմանավորվեցին, թե սոցիալական, կրթական, պաշտպանական ու աղետների ռիսկի կառավարման ինչ նոր ծրագրեր կարող են համատեղ կյանքի կոչել:

Մարզպետ Չոբանյանը հյուրերի ուշադրությունը հրավիրեց մարզի առանձնահատկությունների վրա՝ սահմանամերձ ձգվող գոտի, հակամարտ գծին մոտ համայնքներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ու նշեց, որ Տավուշում բոլոր զարգացման ծրագրերը դիտվում են անվտանգության պրիզմայով, բոլոր քայլերն արվում են ռիսկերի հաշվառումով:

Քննարկվեցին փոքր բնակավայրերում մանկապարտեզների ստեղծման, պատանիների ստեղծարար կարողությունների զարգացման, անվտանգ դպրոցների, աղետների ռիսկերի կառավարման և սոցիալական ու մանկահասակ երեխաների առողջության պաշտպանության ծրագրերը: ՅՈՒՆԻՍԵՖ-ին առաջարկվեց ընդգրկվել Տավուշի մարզում ստեղծված համագործակցության սոցիալական և անվտանգության հարթակներում՝ իրականացվելիք ծրագրերի և ներքին ռեսուրսների կառավարման  արդյունավետությունը  բարձրացնելու նպատակով:

Տիկին Ռադոչայը իր գոհունակությունը հայտնեց, որ  պետական կառավարման տարածքային մարմինը նման ընդառաջ քայլեր է անում և խոր փոխըմբռնում դրսևորում:  Այսպիսի նախաձեռնությունները միշտ էլ դատապարտված են հաջողության:

Վերջում քննարկվեցին առաջիկա հինգ տարիների համար նախատեսվող ծրագրերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14