Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աջակցություն Տավուշի կարիքավոր ընտանիքներին

27.05.2019

ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքներում Շուրջ 250 կարիքավոր ընտանիք սնունդ պարունակող արկղեր են ստացել։

Բարեգործական ծրագիրն իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ:

Իջևանիփոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը ողջունել է ԱՄԷ դեսպանատան ներկայացուցիչներին և համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի կողմից շնորհակալագիր է հանձնել դեսպանատան ներկայացուցիչներին և շնորհակալական խոսքեր փոխանցել դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Ջաաբին։

«Հանդուրժողականության տարվա» շրջանակներում ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը, և այս ծրագիրը հանդիսանում է իրականացվող նախաձեռնությունների մի մաս։

Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։ Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկայիս տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 16:53:14