Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի Առաջին Հանրապետության տոնը Տավուշի մարզկենտրոնում

29.05.2019

 Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության Տոնի կապակցությամբ Իջևանում միջոցառում էր կազմակերպվել։ Սկիզբն ազդարարվեց քայլերթով՝ դեպի Ազատամարտիկների հրապարակ։ Երթի մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին։

Միջոցառմանը մասնակցում էին Իջևանի N զորամասի հրամանատարական կազմը, սպաներն ու զինվորները, ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության, Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի աշխատակիցները և բազմաթիվ քաղաքացիներ։

Շատարվանների հրապարակում Իջևանի գնդի զինվորականները կազմակերպել էին զինտեխնիկայի ցուցադրություն։ Այնտեղ ներկայացված էին մի շարք հրաձգային զենքեր, գիշերային ու ցերեկային տեսանելիության դիտարկման և անօթաչու սարքեր:

Միջոցառում էր կազմակերպվել նաև Իջևանի երաժշտական դպրոցի դահլիճում։ Հնչել են երաժշտական կատարումներ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հարնապետության 101-ամյակին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57