Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը

Կայացել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը 17.04.2019

  Այսօր՝ ապրիլի 17-ին, Տավուշի մարզպետարանում կայացել է ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն և Օգնեն Յովիչը: Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը:   

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ՝ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ 17.04.2019

Նմանատիպ դեպքերը պետք է բացառվեն: Կառավարման անվտանգ ու արդյունավետ համակարգի համար նոր մեխանիզմներ են անհրաժեշտ. Հայկ Չոբանյան, Տավուշի մարզպետ   Ապրիլի 15-ին մի խումբ անձինք իր ծառայական պարտականությունները կատարելու ժամանակ բռնություն են գործադրել Հայանտառի Արծվաբերդի մասնաճյուղի պահպանության գծով տնօրենի տեղակալ Նորայր Պապյանի նկատմամբ: Իրավապահ մարմիններն անմիջապես արձագանքել են, քրեական գործ է հարուցվել, և արդեն կան բերման ենթարկվածներ: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը...

Անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 3-րդ փուլը

Անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 3-րդ փուլը 17.04.2019

  Այսօր Իջևանի մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 3-րդ փուլը, որին մասնակցեց համայնքային փուլում հաղթած ութ թիմ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց և հաջող խաղ մաղթեց Տավուշի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը: Իսկ Իջևանի Ren Danse Studio-ի սաները մրցույթի մասնակիցներին ողջունեցին պարային գեղեցիկ համարով: Թիմերը ներկայացել էին 5 տղա...

Օ Ր Ա Կ Ա Ր Գ 2019 թվականի ապրիլի 18-ին ժ.12:00-ին կայանալիք ՀՀ Տավուշի մարզխորհրդի նիստի 16.04.2019

1. ՀՀ Տավուշի մարզի ռազմավարության 2018թ. տարեկան աշխատանքային պլանով իրականացված մոնիթորինգի և գնահատման տարեկան հաշվետվություն: /զեկուցող՝ զարգացման ծրագրերի , զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ՝ Գ. Հարությունյան/ 2. Մարզի համայնքների 2018թ.  տեղական բյուջեների կատարողականների և 2019թ. հաստատված տեղական բյուջեների մասին /զեկուցող՝ ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ Ա. Բաբլումյան/ 3. ՀՀ Տավուշի մարզպետարանի...

ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ 16.04.2019

 Ապրիլի 17-ին, ժամը 12:00-ին, Հաղարծինի գյուղապետարանում Տավուշի մարզպետարանի աշխատանքային խումբը Դիլիջան համայնքի համար կանցկացնի լսումներ գյուղատնտեսության ոլորտում մարզի գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին, տնտեսվարող անհատներին և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի սուբսիդավորման, աջակցությամբ և համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կարգի և գործընթացի իրազեկման ու քննարկման նպատակով:  

Հերթական քննարկումը Այրում համայնքում էր

Հերթական քննարկումը Այրում համայնքում էր 16.04.2019

 Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության բաժնի վարիչի պաշտոնակատար Աղաբեկ Գալստյանի գլխավորությամբ ապրիլի 15-ին հերթական լսումն էր կազմակերպել Այրում համայնքում, որին մասնակցում էր նաև «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը: Համայնքի գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին, տնտեսվարող անհատներին և իրավաբանական անձանց է ներկայացվել գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի սուբսիդավորման,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-14 17:04:02