Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին Ենոքավանի մաստեր պլանի նախագծի առաջին փուլի աշխատանքները

Ամփոփվեցին Ենոքավանի մաստեր պլանի նախագծի առաջին փուլի աշխատանքները 05.04.2019

  Ապրիլի 4-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Ենոքավան համայնքի մաստեր պլանի նախագծային աշխատանքների մրցույթը շահած վրացական նախագծային կազմակերպության աշխատանքային խմբի հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալություն հայտնեց իրականացվող աշխատանքների համար, կարևորեց նախախծի անհրաժեշտությունը թե տարածաշրջանի և թե երկրի զարգացման տեսանկյունից՝ ընդգծելով, որ շատ կարևոր գործի սկիզբ է դրվել, որը կարող է նախադեպ հանդիսանալ նոր...

Լսումների հրավեր

Լսումների հրավեր 05.04.2019

Ապրիլի 9-ին, ժամը 12:00-ին Բերդի համայնքապետարանում Տավուշի մարզպետարանի աշխատանքային խումբը կազմակերպում է լսումներ գյուղատնտեսության ոլորտում մարզի գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին, տնտեսվարող անհատներին և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի սուբսիդավորման, աջակցությամբ և համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի կարգի և գործընթացի իրազեկման ու քննարկման նպատակով:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 05.04.2019

  Ապրիլի 8-ին, ժամը 17:00-ին, Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.    1. Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը առանց մրցույթի վարձակալությամբ տրամադրելու միջնորդության մասին:  

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԵՐ 04.04.2019

 Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութեր և թունաքիմիկատներ ներկրող և իրացնող կազմակերպությունների ներկայացուցիչները հրավիրվում են մասնակցելու Տավուշի մարզպետարանում կազմակերպվող հանդիպմանը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության հնարավորությունները: Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 14:00-ին:    

Ռուսաստանաբնակ ավելի քան 500 չինարեցի ընտանիքներին առաջինն ենք անդրադառնալու». Տավուշի  մարզպետը խոսել է վերադարձի մեծ ծրագրի մասին

Ռուսաստանաբնակ ավելի քան 500 չինարեցի ընտանիքներին առաջինն ենք անդրադառնալու». Տավուշի մարզպետը խոսել է վերադարձի մեծ ծրագրի մասին 04.04.2019

«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, եւ նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար եւ շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը: Առաջին գյուղը, որին անդրադառնալու ենք, Կրասնոդարից ավելի քան 250 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղ է, որտեղ ապրում են 500-ից ավելի...

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի օրն այցելեցին Ալիխանյանների ընտանիքին:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի օրն այցելեցին Ալիխանյանների ընտանիքին: 03.04.2019

Դիլիջանցի Ալիխանյանների ընտանիքն արդեն 3-րդ տարին է անցկացնում առանց իրենց որդու՝ Վլադիմիր Ալիխանյանի, որ զոհվեց 2016 թվականի ապրիլի 3-ին Ջաբրայիլում: Վլադիմիրը տանկիստ նշանառու-օպերատոր էր: Այնքան ցավ կար այդ ընտանիքում, բայց միևնույն ժամանակ այնքան բարություն, այնքան հարազատ ու հայեցի էր ամեն ինչ, որ նույնիսկ վիշտն էր հայեցի: Տիկին Աննան՝ Վլադիմիրի մայրը, պատմում էր, որ ավագ որդու կորստից հետո որոշել էր մյուս տղային շուտ ամուսնացնել: Երբ իմացել էր, որ տղայի ընտրյալն արցախցի է, ավելի էր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-10 14:57:32