Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դիլիջանցի Ալիխանյանների ընտանիքն արդեն 3-րդ տարին է անցկացնում առանց իրենց որդու՝ Վլադիմիր Ալիխանյանի, որ զոհվեց 2016 թվականի ապրիլի 3-ին Ջաբրայիլում: Վլադիմիրը տանկիստ նշանառու-օպերատոր էր: Այնքան ցավ կար այդ ընտանիքում, բայց միևնույն ժամանակ այնքան բարություն, այնքան հարազատ ու հայեցի էր ամեն ինչ, որ նույնիսկ վիշտն էր հայեցի: Տիկին Աննան՝ Վլադիմիրի մայրը, պատմում էր, որ ավագ որդու կորստից հետո որոշել էր մյուս տղային շուտ ամուսնացնել: Երբ իմացել էր, որ տղայի ընտրյալն արցախցի է, ավելի էր...
ՀՐԱՎԵՐ 03.04.2019
Ապրիլի 4-ին, ժամը 16:00-ին, Տավուշի մարզպետարանում տեղի կունենա հանդիպում-քննարկում, որի ընթացքում Վրաստանի աշխատանքային թիմը կներկայացնի Ենոքավան համայնքի մաստեր պլանի շրջանակում տարածական զարգացման կոնցեպցիան, որն ամբողջական պատկեր կտա ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով զարգացման ուղղությունների վերաբերյալ: Հանդիպում-քննարկմանը կարող են մասնակցել տեղական մակարդակով ներկայացուցիչներ պաշտպանության, ենթակառուցվածքների /ճանապարհներ, ջրամատակարարում, էլեկտրաֆիկացում և այլն/,...

Աշխատանքային հանդիպում՝ Տավուշի մարզում սոցիալական ծրագրեր իրականացնող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ 03.04.2019
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել մարզում սոցիալական ոլորտի ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են կազմակերպչական հարցեր՝ կապված ոլորտի զարգացման հայեցակարգի և ռազմավարության մշակման աշխատանքների հետ: Մարզպետը ներկայացրել է իր մոտեցումները, անդրադարձել այն սկզբունքներին, որոնք պիտի լինեն աշխատանքների հիմքում, կարևորել համայնքում մատուցվող սոցիալական ծառայությունների ինտեգրումը: Խոսելով Տավուշի...
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 03.04.2019
2019թ. ապրիլի 4-ին, ժամը 10:00-ին, տեղի կունենա Վազաշեն համայնքի ավագանու թիվ 117 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Փողոց 14, թիվ 8 հասցեում գտնվող 11-059-0020-0046 ծածկագրով 0.00688 հա մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը աճուրդային կարգով օտարելու մասին: 2. <<Վարձատրվող հասարակական աշխատանքներ>> ծրագրի աշխատանքների իրականացման համար համապատասխան աշխատակիցների հավաքագրման ընդունման մասին:

Շահառուն կամ նրա ներկայացուցիչը աջակցող միջոց ստանալու համար հավաստագիր ձեռք բերելու նպատակով կարող է դիմել մի քանի եղանակով. 1.առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում նախարարություն, 2.առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում փաստացի բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին), 3.էլեկտրոնային եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն` www.info@mlsa.am հասցեին, 4.առողջական վիճակով պայմանավորված...
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 2019Թ. ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 02.04.2019
2019թ. մարտ ամսին, համաձայն մարզպետարանի աշխատակազմի Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԱՏԳ-ներից ստացված տեղեկատվության, Տավուշի մարզում ընտանեկան և սոցիալական նպաստներ են ստացել 4996 ընտանիքներ, որոնցից 1799-ը Իջևանի, 1092-ը Դիլիջանի, 1040-ը Բերդի և 1065-ը Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Նույն ամսվա ընթացքում մարզի 264 ընտանիքներ ստացել են նաև հրատապ դրամական օգնություն /Իջևան-103, Դիլիջան-52, Բերդ - 55, Նոյեմբերյան - 54/ : Մարտ ամսվա ընթացքում մարզի 37 ընտանիքներ...