Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց ՀՀ անկախության 28-րդ տարեդարձը

21.09.2019

  Մարզկենտրոն Իջևանում այսօր հանդիսավորությամբ նշվեց ՀՀ անկախության 28-րդ տարեդարձը։ Տոնին նվիրված միջոցառումները մեկնարկեցին առավոտյան՝ քայլերթով դեպի Ազատամարտիկների հուշահամալիր։ Երթին մասնակցում էին մարզպետարանի ու քաղաքապետարանի պատասխանատուներ, զինծառայողներ, հոգևոր դասի, մտավորականության, քաղաքացիական հասարակության, հանրության ներկայացուցիչներ։ Տավուշի մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի կողմից ծաղկեպսակ դրվեց Արցախյան ազատամարտում զոհված իջևանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, խոնարհվեցին բյուրավոր ծաղիկներ։ Անկախության տոնի հանդիսությանն իր օրհնությունն ու շնորհավորանքն էր բերել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հուշահամալիրի տարածքում կազմակերպվել էր նաև նոր զինատեսակների ցուցադրություն, որին հետաքրքրությամբ ծանոթացան միջոցառման մասնակիցները։ Տոնակատարությունը եզրափակվեց համերգային ծրագրով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26