Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՐՑԸ 30.04.2019
Այսօր Տավուշի մարզպետարանում ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ քննարկվեց Ազատամուտի՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մի բազմանդամ ընտանիքի հարցը: Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, Ազատամուտի համայնքապետարանի ներկայացուցիչները: Ներկաներն առաջարկեցին իրենց հնարավորությունների սահմաններում աջակցել ընտանիքի կարողությունների զարգացմանն ու ուժեղացմանը: Որոշվեց նաև հաջորդ հանդիպմանը,...

Սահմանապահ գյուղերի հենակետերն օրինակելի են 29.04.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ այցելել էր Տավուշի մարզ: Քաղպաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության ջոկատներ շրջայցը ՓԾ անձնակազմը սկսեց Չինարի սահմանամերձ համայնքի հենակետից։ Այս հենակետի շինության տարածքն ունի հատուկ խորհուրդ, այն պատահական ընտրված չէ և կիսում է համայնքի մանկապարտեզի...

Շտաբային մարզումներ ՀՀ Տավուշի մարզպետարանում 29.04.2019
Ապրիլի 29-ին ՀՀ Տավուշի մարզպետարանում մարզպետ Հայկ Չոբանյանի ղեկավարությամբ անցկացվեց «Տավուշի մարզպետարանի պահեստային կառավարման կետի աշխատանքային խմբերի գործողությունները խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման դեպքում» թեմայով առանձնացված շտաբային մարզում: Մարզումը նպատակ ուներ ստուգել և ճշգրտել Տավուշի մարզպետարանի պահեստային կառավարման կետի աշխատանքային խմբերի պատրաստականության աստիճանի անցնելու գործընթացը և կատարելագործել կառավարման կետի աշխատանքային խմբերի...

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵԼ Է ԾԱՌԱՏՈՒՆԿՈՎ 27.04.2019
Այսօր ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը մարզկենտրոն Իջևանում տրվել է առավոտյան՝ ծառատունկով: Մարզպետարանի աշխատակիցների ուժերով, Երևանյան փողոցի երկայնքով, տնկվել է ուռենու և լորենու ավելի քան 200 ծառ: Ծառատունկի աշխատանքներին են միացել նաև զինվորականներ, Իջևանի մարզադպրոցի քինգ-բոքսինգի խմբակի սաներն իրենց մարզիչի հետ, կամավորներ:

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է ՍՕՍ մանկական գյուղ 26.04.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ապրիլի 25-ին այցելել է Իջևանի ՍՕՍ մանկական գյուղ, ներկա գտնվել «Թումանյան 150» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում Թումանյանի հեքիաթների հերոսների կերպարներով ելույթ են ունեցել Ընտանիքների ամրապնդման «Իջևան» և «Տավուշ» ծրագրերի, ինչպես նաև Այլընտրանքային խնամքի սաները: Պարային և երաժշտական տարբեր կատարումներով հանդես են եկել գյուղի՝ արվեստի և երաժշտական դպրոց հաճախող երեխաները: Միջոցառումն ուղեկցվել է ցուցահանդեսով,...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 26.04.2019
Մայիսյան հաղթանակների խորհուրդը և դրանց վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով 2019թ. մայիսի 9-ին մարզկենտրոն Իջևանում նախատեսվում է անցկացնել «Անմահ գունդ» խորագրով քայլերթ: Ակցիային կմասնակցեն Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, մարզում գործող կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրեր և այլոք: Նախաձեռնության նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր...