Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իջևանի բժշկական կենտրոնը՝ բարեփոխումների ճանապարհին

25.06.2019

«Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում այսօր որոշակի քայլեր են արվում թե բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի ու աշխատավարձերի բարձրացման և թե հիվանդանոցը նոր մասնագետներով համալրելու ուղղությամբ։ Ցուցանիշներն ավելի քան խոսուն են։ Հիվանդանոցը հունվարի 1-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածն ունեցել է 24,7 տոկոս աշխատավարձի ֆոնդի ավելացում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ 26,6 տոկոսով ավելացել է պետպատվերի կատարողականը, 15,8-ով՝ վճարովի ծառայություններինը։ Ընթացիկ տարում բարելավվել է նաև աշխատակիցների միջին աշխատավարձը։ Բժիշկները ներկայուս նախկին 280 հազարի փոխարեն միջինն ստանում են 410 հազար դրամ աշխատավարձ, բուժքույրերը՝ 140-150 հազար նախկին 120 հազարի դիմաց, իսկ սանիտարները՝ 110 հազար 90-100 հազարի փոխարեն։ Մայիս ամսվա համար գրանցվել է ավելի քան 35 միլիոն դրամի կատարողական, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է 14 միլիոնով։ Բուժանձնակազմը համալրվել է Երևանից հրավիրված մանկաբույժ ինֆեկցիոնիստով։ Բժշկական կենտրոնը արդյունավետ համագործակցում է հանրապետության այնպիսի ճանաչված բժիշկների հետ, ինչպիսիք են մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր Բլբուլյանը, ուրոլոգ, պրոֆեսոր Ծատուրյանը, վիրաբույժ, պրոֆեսոր Ստեփանյանը, Հայաստանի լավագույն տրավմատոլոգներից մեկը՝ Արսեն Վահրամանյանը, ովքեր շաբաթ-կիրակի օրերին գալիս և բարդ վիրահատություններ են իրականացնում հիվանդանոցում, միաժամանակ իրենց փորձը փոխանցում տեղի բժիշկներին։ Մարզի կտրվածքով առաջին անգամ արհեստական հոդի /կոնքազդրային/ տեղադրման վիրահատություն է իրականացվել կենտրոնում, առաջին անգամ նաև լապարոսկոպիկ եղանակով կույր աղիքի որդանման ելունի վիրահատություն է կատարվել։ ԲԿ-ի կանանց կոնսուլտացիայում այսօր հաշվառված է 147 հղի, որը նույնպես բարձր ցուցանիշ է։ ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանի հավաստմամբ, ջանքեր են ներդրվում ԲԿ-ում բարեփոխումները շարունակելու, բնակչությանը մատչելի, որակյալ և արդիական ծառայություններ մատուցելու ուղղությամբ։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33