Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՆ-ից ժամանած առողջապահության տարբեր ոլորտների մասնագետներ իրենց փորձն ու գիտելիքն են փոխանցում Տավուշի բժիշկներին

27.06.2019

Հունիսի 26-ից ԱՄՆ-ից ժամանած առողջապահության տարբեր ոլորտների մասնագետներ 3 օրով Բերդի բժշկական կենտրոնում են՝ առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստման դասընթաց և փորձի փոխանակում իրականացնելու: Միջոցառումը կազմակերպվել է Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ:

Հայաստան ժամանած հյուրերի թվում են՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի հանրային առողջապահության գծով մասնագետ Քիմ Հեքիմյանը, ստոմատոլոգ Ջոյս (Շողիկ) Քուրդյանը, արյունաբան, ուռուցքաբան Դեբրա Ֆերմանը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Վահե Թադևոսյանը և Կոլումբիայի համալսարանի ստոմատոլոգիական բաժնի ուսանող Լիանա Ասլանյանը։

Առաջին օրվա հանդիպումը տեղացի բժիշկների հետ հետազոտական բնույթ էր կրում. կողմերը քննարկեցին առաջիկա 2 օրերի անելիքները և տևական համագործակցության հնարավորությունները: Միջոցառմանը ներկա էին բուժաշխատողներ Շամշադինի առողջապահական համակարգի գրեթե բոլոր տեղամասերից:

Ներկա էին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը և Տավուշի մարզպետի առողջապահության գծով խորհրդական Արբակ Գրիգորյանը:

Ողջույնի խոսքում Արբակ Գրիգորյանը կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունները՝ մարզի հատկապես սահմանամերձ համայնքներում: 

«Նմանատիպ միջցառումների կազմակերպմամբ դուք մեծ ներդրում եք անում մեր մարզում. դուք ներդնում եք ձեր փորձն ու գիտելիքը մեր առողջապահության ոլորտի մասնագետների կատարելագործման ճանապարհին, նպաստում մեր բնակիչների իրազեկ լինելուն, դուք ներդնում եք ձեր սերն ու ջերմությունը մեր հայրենիքում: Այդ ամենը բարձր գնահատանքի է արժանի: Շնորհակալ ենք ձեր նվիրման համար»- նշեց մարզպետի խորհրդականը:

Հյուրերին ողջունեց նաև Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Նա առաջարկեց ավելի պարբերական դարձնել այս տեսակ միջոցառումները համայնքում:

Հյուրերը շրջեցին հիվանդանոցում, ծանոթացան տեխնիկային և բուժսարքավորումներին: 

Հունիսի 27-ին և 28-ին հյուրերը տեղի բուժաշխատողների հետ կաշխատեն իրենց մասնագիտությանը համապատասխան բաժիններում և 2 օրերի ընթացքում կփոխանցեն իրենց գիտելիքները տավուշցի բժիշկներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-15 15:34:33