Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանապահ երեխաներն ապահովվում են անվտանգ և հաճելի միջավայրով

11.10.2019

Օրերս Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից ևս մեկն ունեցավ ապաստարան՝ խաղաթաքստոց: Ապաստարանի նորոգմանն ու կահավորմանն աջակցել են բարերարներ Պետրոս Ֆիչիձյանը, Շարմաղ և Նարեկ Ասլիկյանները, Սերինե Թադևոսյանը: Ծրագիրն իրականացնում է «Պահապան» հիմնադրամը:

Ապաստարանի բացմանը ներկա էին Տավուշի Թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Նոյեմբերյան համայնքի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, Տավուշի մարզային ԱԻՆ վարչության ներկայացուցիչները, Դիլիջանի կենտրանական բանկի աշխատակիցները։

Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը մարզի 5-9-րդ դասարանցիների համար պատրաստված Արտակարգ օրագրերը հանձնեց սահմանամերձ համայնքի աշակերտներին:

-Մեր նպատակն է մեր սահմանապահ երեխաներին ապահովել անվտանգ և հաճելի միջավայրով: Ցավն այն է, որ սահմանում բնակվող մեր երեխաների և բնակչության համար այսպիսի ձեռնարկները դառնում են ուրախության առիթ և գնալով վերածվում են բնական վիճակի: Այդ բնական վիճակից դուրս գալու ճանապարհներ պետք է փնտրենք, որ այս կառույցները դառնան ոչ թե ապաստարաններ, այլ ուղղակի միջավայր, հավելյալ մի սենյակ դպրոցում, որտեղ հաճելիորեն մեր երեխաները կարող են զբաղվել ամեն ինչով՝ բացի թաքնվելուց,- ասաց Տավուշի Թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Սա «Պահապան» հիմնադրամի թվով 10-րդ ապաստարանն է, որը կծառայի 100-ից ավելի երեխաների։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03