Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խնդիրը ստեղծվում է ընտանիքից և դրա համար մենք գնում ենք դեպի ընտանիքներ. Հայկ Չոբանյան

18.10.2019

Հոկտեմբերի 17-ին մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, ՀՕՖ-ի, ՍՕՍ մանկական գյուղերի, «World Vision» Հայաստան կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության» աշխատակիցների հետ:

Ինչպես արդեն հայտնի է կա նախագիծ, ըստ որի՝ կլուծարվեն ՀՀ-ում գործող 4 գիշերօթիկ հաստատությունները: Կազմակերպությունների լուծարումից գոյացած դրամական միջոցներն ամբողջությամբ կհատկացվեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքը կազմակերպելու նպատակով՝ Երևանում և մարզերում անհրաժեշտ թվով ճգնաժամային կենտրոնների, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև նշված հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերին:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ սխալ է, երբ երեխան չի մեծանում ընտանիքում: Պետության նպատակն ընտանիքների հզորացումն է: Եթե կա կենսաբանական ընտանիք, ապա բոլոր ջանքերը պետք է գործադրվեն, որ երեխան ապրի այդ ընտանիքում: Այս եղանակով խնդիրը լուծվում է հիմնովին, ոչ թե ժամանակավոր:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև կենտրոնի աշխատակիցների հետագա աշխատանքի լուծման հարցերը:

-Խնդիրը ստեղծվում է ընտանիքից և դրա համար մենք գնում ենք դեպի ընտանիքներ: Քննարկման արդյունքում ես մի դեղատոմս ունեմ՝ բոլորս պետք է միասին աշխատենք, որպեսզի բոլոր առումներով արդյունքները լինեն հնարավորինս նվազ վնասակար,- ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նշենք նաև, որ նախագծի ընդունման արդյուքում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանիքում, կբարելավվի նրանց կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակությանը, ինչպես նաև մարզերում շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների համար առավելագույնս կապահովվի խնամքը ընտանեկան միջավայրում, նշված մարզերում կավելացվի խնամատար ընտանիքների թիվը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27