Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հիշատակի և ոգեկոչման արարողություն մարզկենտրոն Իջևանում 24.04.2019
Այսօր` Հայոց մեծ եղեռնի 104-րդ տարելիցի օրը, հիշատակի և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև Տավուշի մարզի համայնքներում: Օրվան նվիրված բազմամարդ երթ էր կազմակերպվել մարզկենտրոն Իջևանում: Դեպի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր երթին մասնակցել են մարզի ղեկավարությունը` մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ, հոգևորականաց դասը, զինվորականներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ: Հուշարձանին անթիվ...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.04.2019
2019թ. ապրիլի 29-ին, ժամը 20:00-ին, Դիտավանի համայնքապետարնում կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով. 1. Դիտավան համայնքի ղեկավարի 2019 թվականի առաջին եռամսյակի բյուջեի հաղորդումը: 2. 2019 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին: 3. Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողակտորները վարձակալությամբ տրամադրելու և բնակավայրերի նշանակության հողամասը աճուրդի միջոցով օտարելու մասին:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 23.04.2019
2019թ. ապրիլի 26-ին, ժամը 17:00-ին, Սևքարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու թիվ 4 արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Սևքար համայնքի 2019թ. համայնքային բյուջեում փոփոխություն կատարելու մասին: 2. Տավուշի մարզի Սևքար համայնքի 2019թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին:

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն «Իջևանի ԲԿ» ՓԲԸ-ի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանին: Մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի բուժանձնակազմին և բուժգծով փոխտնօրեն Արթուր Բայրամյանին՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարելու ու հիվանդանոցի աշխատանքները բավականին կազմակերպված և կայուն պահելու համար, այնուհետև հույս հայտնել, որ նորանշանակ տնօրենի կողմից իրականացվող աշխատանքները նպաստելու են միայն...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.04.2019
Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը (ՄԱԶԾ ԻԳԶԶ) հայտարարում է գյուղական համայնքներում «Գաստրո բակ» նախագծի իրականացման մրցույթ՝ համաֆինանսավորման սկզբունքով, որը տրամադրվելու է գինեգործական սարքավորումների, նախագծային և նախահաշվային աշխատանքների, շինանյութի և գույքի, մասնագիտական խորհրդատվության ձեռք բերման նպատակով: «Գաստրո բակ» նախագծի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում զբոսաշրջության ծառայությունների...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 22.04.2019
2019թ. ապրիլի 23-ին, ժամը 16:00-ին, Կիրանցի համայնքապետարնում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. 2019թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին: 2. Հանդիսությունների սրահի խոհանոցի վերանորոգման և վարչական սարքավորում ձեռք բերելու մասին: 3. Կիրանց համայնքի 2019թ. առաջին եռամսյակի արդյունքների վերաբերյալ հաղորդում: