Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում

23.10.2019

 Այսօր Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում։ Մասնակցում էին ՏԻՄ-երի, ԶՏԿ-ների, ՍԱՏԳ-ների, հասարակական կազմակերպությունների պատասխանատուներ ու ներկայացուցիչներ։ Հանդիպման ընդհանուր նկարագիրը ներկայացրեց Հայկական կարմիր խաչի ընկերության՝ բնակչության տեղաշարժի բաժնի աշխատակից Կարեն Խաչատրյանը։ Այնուհետև ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը անդրադարձավ փախստականների պաշտպանության միջազգային և ազգային չափորոշիչներին, ընթացիկ ծրագրերին ու տարածաշրջանում փախստականների հիմնախնդիրներին։ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության ինտեգրման բաժնի աշխատակից Անի Դավթյանը ներկայացրեց փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենսդրությունը, փախստականի կարգավիճակի ընթացակարգը, խոսեց փախստականների հիմնական իրավունքների ու պարտականությունների, ինչպես նաև ՄԾ-ի կողմից տրամադրվող աջակցության մասին։ Ներկայացված թեմաների շուրջ ցուցադրվեցին տեսանյութեր, որից հետո ծավալվեց քննարկում։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձան տարածաշրջանում փախստականների խնդիրներին ու ձեռքբերումներին, մարտահրավերներին, ծառայությունների հասանելիության ու համագործակցության հարցերին, հանդես եկան առաջարկություններով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-20 17:07:03