Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 06.06.2019
«Մաքուր Հայաստան» ծրագրի հանրապետական միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 8-ին տեղի է ունենալու համապետական շաբաթօրյակ։

Մարզպետ Հայկ Չոբանյանի այցը «Բերրի վորլդ» ՍՊԸ 06.06.2019
Այսօր՝ հունիսի 6-ին, մարզպետ Հայկ Չոբանյանը և մարզպետարանի մի շարք աշխատակիցներ այցելել են Լուսահովիտ համայնքում հիմնված «Բերրի վորլդ» ՍՊԸ: «Բերրի վորլդ» ՍՊԸ-ն հիմնվել է 2015թ.: Ընդհանուր տարածքը կազմում է 11հա:

Կհիմնանորոգվի Նորաշեն-Մովսես հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7.5 կիլոմետրը 05.06.2019
Պետություն-համայնք-մասնավոր համագործակցության արդյունքում շուտով կսկսվեն Նորաշեն-Մովսես 7.5 կմ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները՝ 415 մլն. դրամ արժեքով:

Ցուցադրական ուսումնավարժություն Նոյեմբերյանում 05.06.2019
ՀՀ Տավուշի մարզպետի հաստատած՝ մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019թ ․ հիմնական միջոցառումների պլանի համաձայն, հունիսի 5-ին անցկացվեց հատուկ-տակտիկական ուսումնավարժություն՝ «փլուզված շենքում որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացում» թեմայով: Սցենարի համաձայն՝ փլուզվել էր Նոյեմբերյանի պետական քոլեջի շենքը։ Շենքից տարհանվեց դասախոսական և ուսանողական...

«Դիլիջան» և «Դիլիջան ֆրոլովա» հանքային ջրի գործարանները կբազմապատկեն արտադրության ծավալները 04.06.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը այցելել են «Դիլիջան» հանքային ջրի գործարան։ Քննարկվել են «Իմ քայլը հանուն Տավուշի» բիզնես ֆորումի արդյունքում գործարանի արտադրանքի ընդլայնման հնարավորությունները։

Տավուշի ճանապարհները պատրաստ են զբոսաշրջության սեզոնին 04.06.2019
Զբոսաշրջային սեզոնին ընդառաջ՝ Տավուշում մեծ արագությամբ իրականացվում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։ Դիլիջան-Իջևան միջպետական մայրուղու 7,5 կմ երկարությամբ հատվածում արդեն ավարտվել են ասֆալտապատման և գծանշման աշխատանքները։