Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր 17.04.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի: Նիկոլ Փաշինյանը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից իրականացվող մինչև 16 մլն դրամ աջակցությամբ՝ անհատական բնակելի տների կառուցման ծրագրի ընթացքին:...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ 16.04.2024
Ոստիկանության հարգելի ծառայողներ ու վետերաններ, սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ։ Ոստիկանությունը մեր երկրի կարևորագույն կառույցներից մեկն է։ Ոստիկանության համակարգը անմնացորդ ծառայում է պետությանն ու ժողովրդին, հասարակության անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության գործին: Իմ խոնարհումը ոստիկանության անմահացած ծառայողների հիշատակին։ Հարգարժան ոստիկաններ, մեկ անգամ ևս շնորհավորելով...

Մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ամերիկյան «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին 16.04.2024
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ամերիկյան ,,Փարոս,, հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանի գլխավորած աշխատանքային խմբին։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել Փիթեր Աբաջյանին և հիմնադրամի ողջ անձնակազմին մարզում կատարած աշխատանքների համար, որից հետո քննարկվել են ինչպես հիմնադրամի կողմից մարզում իրականացվող աշխատանքներն ու առկա խնդիրները, այնպե էլ 2024 թվականին նախատեսվող ծրագրերը։ Այնուհետև հյուրերը մարզպետի աշխատակազմի...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 15.04.2024
2024 թվականի ապրիլի 16-ին Վանաձոր-Բագրատաշեն Մ6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ում՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Ժամը 12:00-ից մինչև ժամը 13։00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ 07.04.2024
Սիրելի կանայք, մայրեր ու քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ապրիլի 7-ի՝ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ։ Մայրությունն ինքնին իր մեջ ներառում է սեր ու գեղեցկություն, բարություն ու ներողամտություն: Հայ կինը, հայ մայրն իր տեսակով ու իր էությամբ սիրո ու նվիրումի, հայկական օջախի պահպանման ու շենացման մարմնացումն է: Անգնահատելի է նրա դերը ընտանիքի ամրության, ազգային ու ընտանեկան ավանդույթների պահպանման, երեխաների հայեցի դաստիարակության ու կրթության գործում: Հայ...