Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանձնարարականներ, որոնց կատարումն անհրաժեշտ է գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար 18.03.2019

   Հիմնական հանձնարարականները, որ տվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն առավոտյան աշխատանքային խորհրդակցության ընթացքում, կապված էին գյուղատնտեսական աշխատանքների հետ: Խորհրդակցությունից անմիջապես հետո մարզպետարանի համապատասխան մասնագետները մեկնել են Բերդի տարածաշրջան` տեղերում աշխատելու: Կգույքագրվեն բոլոր հողատարածությունները. որոնք են մշակվում, որոնք չեն մշակվում, ինչ պիտի արվի, որ դրանք մշակվեն, ինչպիսի մշակաբույսերի տակ պիտի դրվեն դրանք և այլն: Հաջորդ գույքագրումը կապված է...

ԹԵՂՈՒՏԻ ԲՆԱԿԻՉԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ  Է ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԹԵՂՈՒՏԻ ԲՆԱԿԻՉԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ 18.03.2019

  Դիլիջան համայնքի Թեղուտի բնակիչ Յուրիկ Գուլինյանը շնորհակալություն է հայտնում Տավուշի մարզպետարանին Թեղուտ և Հաղարծին գյուղերին տրամադրված միկրոդրամաշնորհային ծրագրի շրջանակներում իր և իր ընտանիքի ներկայացրած գործարար ծրագրին վստահություն հայտնելու համար։ Դրամաշնորհի միջոցների օգնությամբ Յուրիկ Գուլինյանի տնային տնտեսությունը համալրվել է 30 մեղվաընտանիքով, 37 մեղվափեթակով, մոտ 600 շրջանակով, էլեկտրական մեղրաքամով և անհրաժեշտ այլ սարքերով ու հանդերձանքով։  

Ծանոթություն Բերդ համայնքում գործող ծառայությունների աշխատանքային պայմաններին

Ծանոթություն Բերդ համայնքում գործող ծառայությունների աշխատանքային պայմաններին 18.03.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի այցը Բերդի տարածաշրջան մեկնարկել էր նախկին շրջկոմի շենքի ուսումնասիրությամբ, քանի որ խնդիր է դրված համապատասխան տարածք հատկացնել ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնին: Թեև նախկինում նույնպես որոշակի տարածքներ ուսումնասիրվել էին, սակայն, համայնքի հետ անհամաձայնության պատճառով, վերջնական որոշում չէր կայացվել: Շրջայցի արդյունքում հստակ որոշվել է, որ շենքն ամբողջությամբ կվերանորոգվի: Այն պայմաններ կապահովի սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի...

Պետք է ներկայացնել այնպիսի ծրագրեր, որոնց իրականացումը կապահովի տնտեսական էֆեկտիվություն

Պետք է ներկայացնել այնպիսի ծրագրեր, որոնց իրականացումը կապահովի տնտեսական էֆեկտիվություն 18.03.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հերթական խորհրդակցությունը Բերդի տարածաշրջանում էր, որին մասնակցում էին համայնքի և տարածաշրջանը ներկայացնող այլ կազմակերպությունների ղեկավարները, բնակավայրերի ներկայացուցիչները: Նպատակը՝ վեր հանել խնդիրները, քննարկել դրանց լուծման մոտեցումները և ամենակարևոր ուղերձը, որ տրվեց մարզպետի կողմից, հետևյալն էր. -Շատ կարճ ժամկետում պետք է լուծենք մեր բոլոր հիմնական խնդիրները: Իսկ գյուղական բնակավայրերի համար 1 հարցն այս տարի հայտարարվել է ոռոգման խնդիրը, քանի որ այն...

ՄԱՐՏԻ 23-Ը ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ Է

ՄԱՐՏԻ 23-Ը ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ Է 18.03.2019

  Մարտի 23-ը համապետական շաբաթօրյակի օր է:    Մաքրենք Աղստևը աղբից:  

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 18.03.2019

  2019թ. մարտի 19-ին, ժամը 15:00-ին, Իջևանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով. 1. Իջևան համայնքի ղեկավար Վ. Ղալումյանի տարեկան հաշվետվությունը համայնքի 2018թ. բյուջեի կատարման մասին: 2. Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 7ա հասցեում գտնվող 105,2քմ մակերեսով ոչ բնակելի վարձակալության իրավունքը երկարացնելու մասին: 3. Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26