Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանամերձ Բաղանիս համայնքի դպրոցի ջեռուցման խնդիրը կարճ ժամանակում լուծում կստանա

01.12.2019

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է սահմանամերձ Բաղանիս համայնք: Հայկ Չոբանյանը շրջել է դպրոցում, զրուցել է ուսուցիչների ու աշակերտների հետ, ծանոթացել է դպրոցում առկա խնդիրներին: Դպրոցի ամենակարևոր խնդիրն այս պահին ջեռուցումն է: Դպրոցը տաքացնում են փայտով, սակայն այն ունի ջեռուցման համակարգ, որն այս պահին չի գործում: Մարզպետն ասաց, որ այդ խնդիրը կլուծվի հնարավորինս շուտ:

Այնուհետև Հայկ Չոբանյանը շրջայց է կատարել համայնքում՝ այցելել է համայնքապետարան, մանկապարտեզ և բուժկետ:

Չնայած այն հանգամանքին, որ սահմանամերձ Բաղանիսի վարելահողերի մեծ մասը գտնվում է ուղիղ նշանառության տակ, այնուամենայնիվ գյուղացիներն այն մշակում են: Մի քանի բաղանիսցիներ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում հիմնել են 2.7 հա պնդուկի, ընկույզի և հոնի այգի: Հայկ Չոբանյանը ողջունել է այդ փաստը և նշել, որ մյուս տարի այդ այգին պետք է ավելի շատ մշակվի և դառնա 10 հեկտար:

Նշենք նաև, որ մարզպետ Հայկ Չոբանյանն այս օրերին այցելում է սահմանամերձ համայնքներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-06 15:30:43