Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզիկների հաջողությունները շարունակվում են

02.12.2019

«Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի» նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել են ՀՀ մարզերի բոլոր մարզական ակումբների մարզիկները:

Բերդ համայնքում գործող մարզական ակումբների սաները՝ «Բերդ» և «Պառավաքար» մարզական ակումբների մարզիկները նվաճել են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

  • «Բերդ» մարզական ակումբի մարզիկ Արամ Թումանյանը 36 կգ քաշային կարգում(12-13 տարեկանների տարիքային խումբ) ճանաչվել է Հայաստանի չեմպիոն:
  • «Պառավաքար» մարզական ակումբի մարզիկ Հայկ Չիլինգարյանը 48 կգ քաշային կարգում(13-14 տարեկանների տարիքային խումբ) ճանաչվել է Հայաստանի չեմպիոն:
  • «Պառավաքար» մարզական ակումբի մարզիկ Աշոտ Ղավալյանը 56 կգ քաշային կարգում(16-17 տարեկանների տարիքային խումբ) ճանաչվել է Հայաստանի չեմպիոն:
  • «Պառավաքար» մարզական ակումբի մարզիկ Վրեժ Բաղդասարյանը 56 կգ քաշային կարգում(16-17 տարեկանների տարիքային խումբ) զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
  •  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-06 15:30:43