Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայկ Չոբանյանը Նոյեմբերյանում մասնակցել է զորակոչի արարողությանը 10.07.2019
«Դուք ձեր կյանքի ամենակարևոր գործը պիտի անեք, որով տավուշեցին իր ամբողջ կյանքում է զբաղվում․ դա հայրենիքի պաշտպանության գործն է։ Ձեզանից շատերը հենց հայրենիքի սահմանին են մեծացել։ Այսուհետ այս երկու տարին ևս դուք պետք է զբաղվեք հայրենիքի պաշտպանության գործով»,-այսօր Նոյեմբերյանում տեղի ունեցած զորակոչի արարողությանն ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը՝ դիմելով հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու գնացող երիտասարդներին։

Իրականացվում են կանխարգելիչ հետազոտություններ 09.07.2019
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցառումներ է իրականացնում Տավուշի մարզում։ Ծրագրում ընդգրկված է մարզի ընդհանուր թվով 15 համայնք ու բնակավայր։
Օ Ր Ա Կ Ա Ր Գ 2019 թվականի հուլիսի 11-ին, ժամը 15։00-ին կայանալիք Տավուշի մարզխորհրդի հերթական նիստի 09.07.2019
1. Հաշվետվություն 1-ին կիսամյակի ընթացքում մարզում գյուղատնտեսական աշխատանքների և բերքահավաքի ուղղությամբ կատարած աշխատանքների մասին: Զեկուցող` Վ. Սուքոյան - ՀՀ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ 1.1 Տավուշի մարզի գյուղատնտեսության ոլորտում նախատեսված առաջիկա աշխատանքների մասին: Զեկուցող` Թ. Ստեփանյան - ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ 2. Տավուշի մարզում ՀՀ պետական բյուջեից տրամադրվող...

Ամերիկահայ Ասատուրեանների ընտանիքը գրքեր է նվիրել սահմանամերձ համայնքների դպրոցներին 08.07.2019
Լարիսա և Լորենց զավակների հետ Տավուշի մարզում էր ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից Հայաստան եկած Շահե և Լենա Ասատուրեանների ընտանիքը։ Այցը բարեգործական էր։

Վերապատրաստում անցան համայնքների ղեկավարները և ավագանու անդամները 08.07.2019
Տավուշի մարզում ավարտվեց համայնքների ղեկավարների և ավագանու անդամների վերապատրաստման դասընթացը։ Եռօրյա դասընթացը կազմակերպել էր ՀՀ պետական կառավարման ակադեմիան։