Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայկ Չոբանյանը Նոյեմբերյանում ներկայացրել է կատարված աշխատանքները և 2020թ․ ծրագրերը

07.12.2019

Հայկ Չոբանյանը Նոյեմբերյանի ավագ դպրոցում հանդիպել է համայնքի բնակչության հետ։ Հանդիպման ընթացքում Հայկ Չոբանյանը ներկայացրել է 2019թ․ կատարված աշխատանքները և Նոյեմբերյանի զարգացման հետ կապված իր մոտեցումներն ու ծրագրերը, առկա խնդիրները, որոնք պետք է լուծվեն 2020թ․։ Մարզպետն իր խոսքում ներկայացրել է մարզի խնդիրները, որոնք արդեն գույքագրվել են, Տավուշի զարգացման հնարավորությունները և դրանց հասնելու ճանապարհները։

Մարզպետն առաջինը խոսել է տնտեսությունից, որը շատ կարևոր բաղադրիչ է և ուղղակիորեն ազդում է բնակիչների կյանքի որակի վրա։ Ըստ նախնական պլանների մյուս տարի լինելու է լրացուցիչ 12 հազար հա ոռոգվող տարածք։

Ներկայացնելով մարզի տուրիզմի զարգացման հետ կապված ծրագրերը, մարզպետը նշել է, որ Նոյեմբերյանի շրջանը պետք է լինի Տավուշի հիմնական տուրիստական ուղղություններից մեկը։

Այնուհետև ներկայացրել է առողջապահության և կրթության ոլորտում առկա խնդիրները։ Մինչև տարվա վերջ մարզի բոլոր դպրոցները կունենան «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ։

-Մենք դրվագային փոփոխություններով մեր երկիրը չենք կարողանալու կառուցել։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, միայն մարդուն հնարավորություն տանք արժանապատիվ ապրել և աշխատել։
Օր օրի մենք ուժեղացնում ենք մեր սահմանների անվտանգությունը, առ այն, որ պատերազմը այլևս անհնարին է մեր տարածաշրջանում։ Դրա ճանապարհը մեր և մեր համայնքի ուժեղանալն է։ Մեր բանակը պետք է ուժեղ լինի և՛ տնտեսապես, և՛ ֆիզիկապես, և՛ մարտունակությամբ,- ամփոփելով հանդիպումը ասել է Հայկ Չոբանյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25