Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 29.04.2024
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզպետի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը և մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը։ Խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման մասին։ Քննարկվել են գյուղատնտեսությանը,...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի շնորհավորական ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ 26.04.2024
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Քաղաքացու օրը մեր տոնացույցի ամենաերիտասարդ տոներից է և նշվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։ Տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը։ Տոնը կարևորում է Քաղաքացու առանցքային դերակատարությունը պետության կայացման ու զարգացան գործում։ Յուրաքանչյուրիս ու մեր բոլորիս ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու գործին։ Սիրելի...

Հարգանքի տուրք՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին 24.04.2024
Տավուշի մարզում այսօր՝ ապրիլի 24-ին, ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ Մարզկենտրոն Իջևանում, մարզի ղեկավարության գլխավորությամբ երթ էր կազմակերպվել դեպի ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Մարզի ղեկավարությունը՝ մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ, ուժային կառույցների, պետական մարմինների, հասարակայնության ներկայացուցիչներ, զինվորականներ, ուսանողներ ու դպրոցականներ...

Մեկնարկել է ,,Իմունականխարգելման եվրոպական շաբաթ,, նախաձեռնությունը 23.04.2024
Սկսած 2004 թվականից՝ եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է ,,Իմունականխարգելման եվրոպական շաբաթ,, նախաձեռնությունը` իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով: Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 22-ին և կշարունակվի մինչև ապրիլի 28-ը: Յուրաքանչյուր տարի Իմունականխարգելման եվրոպական շաբաթը...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 22.04.2024
Ս/թ ապրիլի 26-ին, ժամը 17:00-ին, տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստը հետևյալ օրակարգով․ 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու նիստի օրակարգը հաստատելու մասին։ 2. Իջևան համայնքի ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 3. Իջևան համայնքի ավագանու 15․12․2021թ․ թիվ 09 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ 4. Տավուշի մարզի Իջևան համայնքի Իջևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող...

Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ Ողջունելով հյուրերին՝ Նարեկ Ղուշյանը ներկայացրել է Տավուշի մարզը, մարզի զարգացման առաջնահերթությունները, անդրադարձել Ֆրանսիայի տարբեր կառույցների ու քաղաքների հետ համագործակցությանը։ Դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ...