Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Նոյեմբերյան համայնքում էր

07.07.2025

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Բագրատաշեն, Այրում և Դովեղ բնակավայրեր՝ տեղում դիտարկելու նոր կառուցվող դպրոցների շինարարության ընթացքը։ Այցի ընթացքում նա ծանոթացել է կատարվող աշխատանքներին, ուսումնասիրել շինարարության առաջընթացն ու պայմանները։

Շինհրապարակներում մարզպետը հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, քննարկել շինարարական ծրագրերի ընթացքն ու ներկայացրել որոշակի ցուցումներ՝ շինաշխատանքների որակը բարձր պահելու և դրանք սահմանված ժամկետում ավարտելու վերաբերյալ։

Այցի ընթացքում մարզպետը ծանոթացել է նաեւ Դեբեդավանի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-21 15:02:40