Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է Իջևանի "Քանդակի սիմպոզիումի" վերականգնման գաղափարը

31.01.2020

Հունվարի 29-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանի, «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի նախագահ Վահան Խաչատրյանի և «Սոս» մանկական գյուղերի ՀԲՀ ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Իջևանի "Քանդակի սիմպոզիումի" վերականգնման գաղափարը, որի շրջանակներում նախատեսվում է 2020թ․ հունիս-հուլիս ամիսներին կազմակերպել 21-օրյա մշակութային միջոցառումների շարք։ Միջոցառումներն իրենց մեջ կներառեն նորաձևության ֆորում(Fashion forum 2020), նորաձևության գեղանկարչական և լուսանկարների ցուցահանդեսներ, ինչպես նաև ստեղծարար ոլորտի էքսպո և երաժշտական փառատոն։

-Այս ծրագիրը պետք է միտված լինի ոչ միայն եղած բարի ավանդույթը վերականգնելուն, այլև պետք է արժևորի Տավուշի մարզկենտրոն Իջևանի հոգևոր ժառանգությունը։ Այն պետք է բերի նոր ճանաչում և ստեղծի ներդրումային կայուն միջավայր ձևավորելու հնարավորություն,- իր խոսքում նշել է մարզպետ Հայկ Չոբանյանը։

Սիմպոզիումի թեման երիտասարդների և մարզի հզորացումն է, իսկ նպատակը ստեղծարար արդյունաբերության խթանումն է, մարզի զարգացումը՝ արդյունաբերության, տուրիզմի և մշակութային ոլորտներում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18