Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աստվածամայրը վերադարձավ իր տուն

31.01.2020

Հունվարի 30-ին Աստվածամոր հարթաքանդակը վերադարձավ Հաղարծին։ 2007թ․ հարթաքանդակը տեղափոխվել էր Ֆրանսիա, իսկ Հայաստան հետ բերվելուց հետո՝ Հայաստանի պատմության թանգարան։ Շուրջ 13 տարի բացակայած Աստվածամոր հարթաքանդակը դիմավորում էր ողջ Տավուշը։

«Այսօրվանից Տավուշը և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական առումով մի փոքր ավելի լիարժեք դարձավ։ Մեր մասունքներից մեկը, աշխարհ շրջելով, վերադարձավ իր ծննդավայր։ Այսօրվանից նա ոչ միայն մեր պատմության, այլև Տավուշի իրականության վկան է»-իր խոսքում նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Հարթաքանդակի դիմավորման միջոցառումն իրենց կատարումներով էլ ավելի գեղեցկացրին Դիլիջանի Համայնքային կենտրոնի «Նազանի» պարային համույթը, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը, Հաղարծնի շաբաթի կամավորները և Հաղարծնի մյուս հյուրերը։

«Աստվածամայրը տուն է գալիս և օրհնությունն էլ առատաբար բերում է իր հետ։ Թող Աստված մեր աղոթքների միջոցով և մեր Աստվածամոր բարեխոսությամբ մեր կյանքը սիրո, ճշմարտության, խաղաղության, հավատարմության և վկայության կյանք դարձնի», - իր խոսքում մաղթեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03