Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստման դասընթացներ՝ բուժաշխատողների համար

Վերապատրաստման դասընթացներ՝ բուժաշխատողների համար 20.07.2023

  ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով, Տավուշի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության աջակցությամբ, հուլիսի 20-ից երկօրյա դասընթացներ են մեկնարկել մարզկենտրոն Իջևանում։   Դասընթացներին մասնակցում են առաջնային օղակի բժիշկները՝ ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, վիրաբույժներ, մանկական վիրաբույժներ, օրթոպեդներ, նյարդաբաններ։   Դասընթացները նվիրված...

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրել է ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողների

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրել է ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողների 18.07.2023

Այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության և ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի մի խումբ ծառայողների՝ 2023թ. հունիսի 19-ին Իջևան քաղաքում տեղի ունեցած կարկտահարության և ջրհեղեղի հետևանքների վերացման գործում դրսևորած մասնագիտական պատրաստվածության, փրկարարական աշխատանքները մեծ պատասխանատվությամբ և բարձր մակարդակով իրականացնելու համար:

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Դիլիջանում էր

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Դիլիջանում էր 18.07.2023

Այսօր մարզպետ Հայկ Ղալումյանը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ ծանոթացել է Դիլիջանի Շահումյան փողոցում սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է

Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է 13.07.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով ժամանել է Տավուշի մարզ: Այցի շրջանակում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ նախագահն այցելել է Կողբ գյուղի արվեստի դպրոց, որը հիմնադրվել է 25 տարի առաջ Կարապետ Ղուլիջանյանի ջանքերով։ Կարապետ Ղուլիջանյանը նպատակ է ունեցել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2022-2023 ուստարվա շրջանավարտների  դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2022-2023 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը 13.07.2023

Հուլիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2022-2023 ուստարվա 224 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, ռեկտորատի ներկայացուցիչներ, Տավուշի մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, հյուրեր:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը մարզում ամփոփվեց Տավուշի մարզպետարանում։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը մարզում ամփոփվեց Տավուշի մարզպետարանում։ 13.07.2023

Այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Տավուշի մարզպետարանում: Խորհրդակցությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղալակն ու աշխատակազմի ղեկավարը, համայնքների և ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի վարչությունների ու բաժիների պետերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57