Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլը
21.04.2026
Մրցաշարին մասնակցել են համայնքային փուլում 1-3-րդ տեղեր զբաղեցրած դպրոցների թիմերը՝ Տավուշի մարզի տարբեր բնակավայրերից։
Հաղթող թիմերն են՝
1-3-րդ դասարանների տարիքային խումբ`
1-ին տեղ – «Իջևանի Սպ․ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց»
2-րդ տեղ – «Հաղարծինի միջնակարգ դպրոց»
3-րդ տեղ – «Մ. Մագուլյանի անվան Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց»
4-6-րդ դասարանների տարիքային խումբ`
1-ին տեղ – «Իջևանի Սպ․ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց»
2-րդ տեղ – «Իջևանի Գ․Էդիլյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց»
3-րդ տեղ – «Մ. Մագուլյանի անվան Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց»
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթներով և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով:
«Իջևանի Սպ․ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց»-ի թիմերը կներկայացնեն Տավուշի մարզը մրցաշարի հանրապետական եզրափակիչ փուլում։


